Գլխավոր օդերևութաբանը լավատեսություն է ներշնչել Հայաստանի բնակիչներին

08.04.2019, 10:48
Գագիկ Սուրենյանը որոշել է երկուշաբթի առավոտից ուրախացնել Հայաստանի բնակիչներին։
Գլխավոր օդերևութաբանը լավատեսություն է ներշնչել Հայաստանի բնակիչներին
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը որոշել է երկուշաբթի առավոտից ուրախացնել Հայաստանի բնակիչներին։

«Բարի լույս հայ ժողովուրդ, մեզ սպասվում է տաք, հրաշալի գարնանային շաբաթ հանրապետության ողջ տարածքում»,– գրել է նա Facebook-ի իր էջում։

Հայհիդրոմետկենտրենի տվյալներով, ապրիլի 8-12–ը երկրում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկային ժամերին ընդհուպ մինչև երեքշաբթի օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով։ Երևանում ցերեկն օդը կտաքանա մինչև 17-20 աստիճան, գիշերը սպասվում է 5-7 աստիճան տաքություն։ -0-