526.02
7.42
477.46
+8
Եղանակը Երևանում
Հայ

Գլխավոր դատախազ. Քոչարյանի պաշտպանությունը դիտավորությամբ ձգձգում է դատական պրոցեսը

18:02
19 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողներին մեկնաբանեց Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարության հետ կապված իրավիճակը։

Հայաստանի գլխավոր դատախազությունը մայիսի 31–ին վերաքննիչ բողոք է ներկայացրել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս պաշտոնատար անձանց գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի երկու որոշումների վերաբերյալ։

Մասնավորապես, բողոքը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին Արցախի գործող և նախկին նախագահների անձնական երաշխավորությամբ ազատելու որոշմանը և այս տարվա մայիսի 20–ին դատարանի` տվյալ գործով դատական վարույթի դադարեցման նպատակով Սահմանադրական դատարան դիմելու որոշմանը։

Պաշտպանությունն արդեն դատական լսման սկզբից դատավոր Արմեն Դանիելյանի ինքնաբացարկի չորս միջնորդություն է ներկայացրել` հղում անելով նրա ոչ կոմպետենտությանը և հնարավոր կողմնակալությանը։ Հունիսի 18–ին ինքնքբացարկի միջնորդություն են ներկայացրել նաև մարտի 1–ի իրադարձություններում տուժած կողմի շահերը ներկայացնող փաստաբանները։

Դանիելյանը Վերաքննչի դատարանի նիստում չորեքշաբթի մերժել է ինքնաբացարկի հերթական միջնորդությունը` դիմումն անհիմն համարելով։

Загружается новость ... "Лево"

«Պաշտպանությունը դիտավորությամբ ձգձգում է դատական գործընթացն ինքնաբացարկի միջնորդություններով։ Դրանով իսկ ճնշում է գործադրում։ Այդ կապակցությամբ ես դիմել եմ դատարանին, որ այն ի գիտություն առնի պաշտպանության` իր իրավունքները չարաշահելու հնարավոր մտադրությունը»,– ասաց Դավթյանը։

Նրա խոսքով, դատավորի վրա անմիջական ճնշում է նաև Քոչարյանի արած հայտարարությունն այն մասին, որ բոլորը կպատժվեն «կեղծ և կարած գործի» համար։

«Պատասխանատվության են ենթարկում միայն հանցագործության կամ խախտման դեպքում։ Հուսանք, որ դատավորը չի ենթարկվի բարոյական և հոգեբանական ճնշման»,– ասաց Դավթյանը։ -0-



Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:00
13 Նոյեմբերի 2019
Յուրի Ջորկաեֆը պատրաստ է աջակցել հայկական դպրոցներում սպորտի զարգացմանը (ՖՈՏՈ)
Յուրի Ջորկաեֆը պատրաստ է աջակցել հայկական դպրոցներում սպորտի զարգացմանը:
17:25
13 Նոյեմբերի 2019
Տարեկան մոտ 250մլն դրամ. ԱՆ–ն նախատեսում է իրականացնել պետական ծրագիր կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար
Տարեկան մոտ 250մլն դրամ. ԱՆ–ն նախատեսում է իրականացնել պետական ծրագիր կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար:
15:57
13 Նոյեմբերի 2019
«Հալալ է, Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ». Ծառուկյանը մեկնաբանել է Գևորգ Պետրոսյանի ելույթն ԱԺ–ում (ՎԻԴԵՈ)
«Հալալ է, Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ». Ծառուկյանը մեկնաբանել է Գևորգ Պետրոսյանի ելույթն ԱԺ–ում:
15:43
13 Նոյեմբերի 2019
12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
14:11
13 Նոյեմբերի 2019
Որպես անհետ կորած որոնվող 31–ամյա կինը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող 31–ամյա Մայա Ժիդկովան հայտնաբերվել է։
13:27
13 Նոյեմբերի 2019
ԵՊՀ դասախոսները մեկօրյա նախազգուշական գործադուլ են հայտարարել (ՎԻԴԵՈ)
ԵՊՀ դասախոսները մեկօրյա նախազգուշական գործադուլ են հայտարարել:
11:44
13 Նոյեմբերի 2019
Երևանում երթուղայինի վարորդները հրաժարվել են սպասարկել հաշմանդամություն ունեցող քաղաքացուն. քաղաքապետարանն արձագանքել է (ՖՈՏՈ)
Մարդ լինելն առողջությանը վնաս չէ. Երևանի քաղաքապետարանն արձագանքել է Facebook–ում իր խնդրի մասին ահազանգող քաղաքացուն։
10:45
13 Նոյեմբերի 2019
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում, Երևանում սառնամանիքներ են լինելու
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում, Երևանում սառնամանիքներ են լինելու:
08:00
13 Նոյեմբերի 2019
Երեքշաբթի` նոյեմբերի 12–ի առավել ուշագրավ նորությունները
Ներկայացնում ենք երեքշաբթի` նոյեմբերի 12–ի առավել ուշագրավ նորությունները։
21:54
12 Նոյեմբերի 2019
Փաստաբանների պալատի 2 անդամների կողմից առանձնապես խոշոր գումար հափշտակելու դեպք է բացահայտվել (ՎԻԴԵՈ)
Փաստաբանների պալատի 2 անդամների կողմից առանձնապես խոշոր գումար հափշտակելու դեպք է բացահայտվել:
19:01
12 Նոյեմբերի 2019
Երևանում առևտրական կինը ոստիկաններին է հանձնել Rolex ժամացույցը, որը գողացել էին պատգամավորի մեքենայից
Զավեշտալի պատմություն. Երևանում առևտրական կինը ոստիկաններին է հանձնել Rolex ժամացույցը, որը գողացել էին պատգամավորի մեքենայից:
18:50
12 Նոյեմբերի 2019
Բարդագույն վիրահատություն Երևանում. 170 կգ կշռող կինը բարեհաջող վիրահատվել է (ՖՈՏՈ)
Բարդագույն վիրահատություն Երևանում. 170 կգ կշռող կինը բարեհաջող վիրահատվել է: