Ղազախստանից ցորենով բեռնված գնացքը ժամանել է ՀՀ՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով (ՎԻԴԵՈ)

08.11.2025, 09:34
Ղազախական ցորենով բեռնված գնացքը ժամանել է Հայաստան՝ անցնելով Ղազախստանի, ՌԴ-ի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով. ՎԻԴԵՈ
Ղազախստանից ցորենով բեռնված գնացքը ժամանել է ՀՀ՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Ղազախական ցորենով բեռնված գնացքը ժամանել է Հայաստան՝ անցնելով Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Այս մասին հայտնել է ՀՀ կառավարությունը՝ Այրումի երկաթուղային կայարանից տեսանյութ հրապարակելով։

Գնացքը տեղափոխել է շուրջ 1000 տոննա ցորեն։

Սա հացահատիկի երկրորդ խմբաքանակն է, որը Հայաստան է ներմուծվում Ադրբեջանի տարածքով այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահը հոկտեմբերի 21-ին վերացրեց իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։

Նոյեմբերի 5-ի երեկոյան Հայաստանի Այրումի երկաթուղային կայարան է ժամանել ռուսական հացահատիկ տեղափոխող 15 վագոն գնացք, որն անցել է Ադրբեջանով և Վրաստանով։ Այս երթուղին առաջին անգամ է օգտագործվում 90-ականների սկզբից ի վեր։