435.48
4.36
404.42
+9
Եղանակը Երևանում
Հայ

GeoProMining Gold ընկերությունն ընդլայնում է բնապահպանական մշտադիտարկումը ազդակիր համայնքներում

10:58
03 Փետրվարի 2020

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Shabat.am խմբագրության ռեպորտաժում Սոթք գյուղի մի քանի բնակիչներ տարբեր կարծիքներ և պնդումներ ներկայացրեցին Սոթքի հանքի շահագործման բնապահպանական հետևանքների կապակցությամբ։ Պետք է նշել, որ այդ կարծիքները չեն ամրագրվել  ոչ փաստերով, ոչ էլ փորձագիտական եզրակացություններով։

Նյութի կանխակալ վերաբերմունքը նկատելի էր մի ամբողջ տեղեկատվական տարափի մատուցմամբ, որը չի հաստատվել ոչ փաստերով, ոչ բնապահպանական կամ առողջապահական ոլորտի փորձագետների կողմից, հաղորդում է GeoProMining Gold  ընկերության մամուլի ծառայությունը։

Ըստ էության ռեպորտաժի այդպիսի անբովանդակությունը  կարող է միայն մեկ նպատակ հետապնդել՝  տարածել խուճապային տրամադրություններ տեղի բնակչության շրջանում, ինչպես նաև վնաս հասցնել Ընկերության հեղինակությանը, որը 13 տարի շարունակ բարեխղճորեն կատարում է իր պարտավորությունները։   

Անհրաժեշտ ենք համարում հայտարարել, որ «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը ազդակիր համայնքներում /Գեղարքունիքի և Արարատի  մարզերում /,  ՀՀ օրենսդրության շրջանակում, ամենամսյա կարգով պատվիրում է օդի, ջրի և հողի մշտադիտարկումներ /մոնիտորինգներ/, որոնք իրականացվում են համապատասխան հավատարմագրված ընկերությունների կողմից։

Ամենամսյա մշտադիտարկումների բոլոր արդյունքները ուշադրության կենտրոնում են և հրապարակվում են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում։ Ավելին, ընթացիկ տարվանից Ընկերությունը նախաձեռնում է լայնամասշտաբ մշտադիտարկումների իրականացում ազդակիր համայնքներում, որի ընթացքում մշտադիտարկման կետերը կընտրվեն տեղական ինքնակառավարման մարմինների կողմից՝ ի դեմս տեղի բնակչության ներկայացուցիչների։

Անհրաժեշտ է նշել նաև, որ 2019թ-ին Գեղամասար համայնքի Սոթք գյուղի բնակիչների պահանջով «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը՝ Սոթք գյուղի խմելու ջրի որակի ստուգման պայմանագիր է կնքել «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ:

Ընկերությունը նաև հայտարարում է, որ 2018-2019 թվականներից սկսած համագործակցում է  արտոնագրված բժշկական հաստատությունների հետ՝ ազդակիր համայնքների բնակիչների համար անվճար բժշկական հետազոտություններ կատարելու համար։

Անցկացված հետազոտությունների արդյունքներով, բժշկական հաստատությունները ներկայացրել են եզրակացություններ այն մասին, որ հայտնաբերված հիվանդությունները ոչ մի կերպ կապված չեն ընկերության ակտիվների գործունեության հետ։ 

«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը շահագրգռված է լրատվամիջոցներում իր գործունեության վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվության ներկայացման և տարածման հարցում և ամեն կերպ խրախուսում է այդպիսի նախաձեռնությունները։ Միևնույն ժամանակ, Ընկերությունը չի պատրաստվում անտեսել կողմնակալ և սուբյեկտիվ ռեպորտաժները, որոնք խեղաթյուրում են  Ընկերության գործունեության իրական պատկերը։  

Ի պատասխան Shabat.am խմբագրության՝ «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությանը պատկանող Սոթքի հանքի շահագործման վերաբերյալ  տեսառեպորտաժի՝ Ընկերությունը հայտարարում  է, որ ամբողջ ծավալով կատարում է Հայաստանի Հանրապետության հանդեպ պայմանագրով և իրավական ակտերով ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև օգտվում է իրեն՝ ՀՀ օրենսդրությամբ վերապահված իրավունքներից, որոնք են տնտեսական գործունեության ազատությունը և պատվի ու արժանապատվության պաշտպանությունը, այդ թվում և դատական կարգով։–0– 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:00
19 Փետրվարի 2024
Ամերիաբանկը միանալու է Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբին որպես ինքնուրույն լիիրավ անդամ
Գործարքի համաձայն` Խումբը կդառնա Ամերիաբանկի հիմնական բաժնետեր
10:01
19 Փետրվարի 2024
Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը․ գրադարաններում և թանգարաններում նախատեսված են տարաբնույթ միջոցառումներ
Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը․ գրադարաններում և թանգարաններում նախատեսված են տարաբնույթ միջոցառումներ
23:22
16 Փետրվարի 2024
ՀՀ վարչապետը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
Փաշինյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
19:37
16 Փետրվարի 2024
Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարություն է տարածել թոշակի վճարման կազմակերպությունը կամ բանկային հաշվեհամարը փոխելու մասին
Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարություն է տարածել թոշակի վճարման կազմակերպությունը կամ բանկային հաշվեհամարը փոխելու մասին
17:57
16 Փետրվարի 2024
Ամերիաբանկը 21% մասնաբաժնով հիփոթեքային շուկայի առաջատարն է (ՎԻԴԵՈ)
2023թ․-ին Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելն աճել է ավելի քան 47 մլրդ դրամով կամ 25,3%-ով. ՎԻԴԵՈ
14:37
16 Փետրվարի 2024
Հայաստանը կրակ չի բացել․ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը
Հայաստանը կրակ չի բացել․ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը
13:25
16 Փետրվարի 2024
Վահան Քերոբյանի նկատմամբ ընտրվեց տնային կալանք
Վահան Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց տնային կալանք
11:47
16 Փետրվարի 2024
Հայաստանն առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին
Հայաստանն առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին
10:13
16 Փետրվարի 2024
Փաշինյանը մեկնել է Մյունխեն
Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-18-ն աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն
22:37
15 Փետրվարի 2024
Մեղադրանք է առաջադրվել էկոնոմիկայի նախարարության 5 պաշտոնյայի․ ԶԼՄ–ները նրանց թվում նշում են նախկին նախարար Քերոբյանին
Մեղադրանք է առաջադրվել էկոնոմիկայի նախարարության 5 պաշտոնյայի․ ԶԼՄ–ները նրանց թվում նշում են նախկին նախարար Քերոբյանին
21:15
15 Փետրվարի 2024
Օհանավանում բնակիչը սեփական տարածքում հայտնաբերել է միջնադարյան ժայռափոր դամբարան (ՖՈՏՈ)
Օհանավանում բնակիչներից մեկը սեփական տարածքում հողային աշխատանքների ժամանակ հայտնաբերել է միջնադարյան ժայռափոր դամբարան․ ՖՈՏՈ