Փաշինյանը` «Գազպրոմ Արմենիա»–ում զանգվածային ազատումների մասին. պատրա՞ստ եք վճարել ավելորդ հաստիքների համար (ՎԻԴԵՈ)
21:16
15 Ապրիլի 2019
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցով է պատասխանել լրագրողների` «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ում զանգվածային կրճատումների մասին հարցին։
Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել են, որ «Գազպրոմ Արմենիա»–ն պատրաստվում է մի քանի հազար մարդ կրճատել։ Ընկերությունը մեկնաբանել է դա, նշելով, որ քննարկվում են ծախսերի, աշխատանքային պայմանների վերանայման և անձնակազմի կրճատման հարցերը։
«Հնարավո՞ր է, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում կամ այլ ընկերություններում նախքան ընտրությունները քաղաքական նպատակներով աշխատանքի ընդունվեին հազարավոր ավելորդ հաստիքներով մարդիկ ընդունված լինեն, որ լրացուցիչ ձայներ և ազդեցության լծակներ ստանան։ Եվ հնարավոր է արդյո՞ք, որ դրա համար վճարած լինեն քաղաքացիները»,– հարցրեց նա։
Նա միաժամանակ ասաց, որ այդ հարցով տեղեկության չի տիրապետում։
«Մենք համարու՞մ ենք, որ Հայաստանում կարող են լինել ընկերություններ, որոնց գործունեության համար վճարում է քաղաքացին, և որ այդ ընկերությունները լինեն ոչ էֆեկտիվ։ Դուք համաձա՞յն եք վճարել ավելորդ աշխատատեղերի համար, որոնց անհրաժեշտությունը չկա»,– հարցրեց նա։
Ռուսական «Գազպրոմը» 2019թ.–ի հունվարի 1–ից բարձրացրեց գազի գինը Հայաստանի համար` հազար խմ–ի դիմաց 150 դոլարի փոխարեն սահմանելով 165 դոլար։ Ինչպես հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չնայած դրան, ՀՀ–ում ներքին սակագինը կմնա անփոփոխ։–0–