420.79
4.21
388.47
+12
Եղանակը Երևանում
Հայ

Գազի սակագնի փոփոխության մասին քննարկումները շարունակվում են. «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրենի տեղակալ

16:05
06 Փետրվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Գազի սակագնի փոփոխության մասին քննարկումները շարունակվում են, այսօր լրագրողներին հետ զրույցում ասաց «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Վախթանգ Միրումյանը։

Նշենք, որ ռուսական «Գազպրոմը» 2019թ.–ի հունվարի 1–ից սահմանի վրա բարձրացրել է գազի գինը Հայաստանի համար` մեկ խմ–ի դիմաց նախկին 150 դոլարի փոխարեն սահմանելով 165 դոլար։ Ինչպես հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չնայած դրան, Հայաստանում ներքին սակագները կմնան անփոփոխ։ Օրերս ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պարզաբանել էր, հայ սպառողի համար գազի գների պահպանման սուբսիդավորումը կիրականացվի ընկերության և մի քանի կոմպոնենտների օպտիմալացման հաշվին, որոնց հաշվին էլ ձևավորվում է գազի ներքին գինը։

Միրումյանի խոսքով, Հայաստանին սահմանին գազի սակագնի փոփոխությունների հետ կապված քննարկումներ են իրականացվում բոլոր ուղղություններով։

«Քանի դեռ քննարկումները չեն ավարտվել, չեմ կարող տեղեկություն հաղորդել սակագնի փոփոխությունների ու դրանցից բխող զարգացումների մասին», – ասաց Միրումյանը, հաղորդում է «Արմենպրեսը»։

Նրա խոսքով, գազի սակագնի հետ կապված՝ «Գազպրոմ Արմենիա»-ի տեղեկատվական ծառայությունը հրապարակել է համապատասխան հաղորդագրություն:

«Դրանից զատ որևէ տեղեկատվություն առկա չէ: Պարտք կուտակվում է, թե չի կուտակվում, թե ինչպես պետք է իրականացվի ֆինանսատնտեսական գործունեությունը, ես այժմ չեմ կարող ասել, բոլոր հարցերը հիմա քննարկվում են», – նշեց Միրումյանը` հավելելով, որ քննարկումներն անցկացվում են բոլոր ուղղություններով, այդ թվում` ներդրումային, կապիտալ նորոգումների ծրագրերի, կորուստների և այլն:

«Նպատակն այն է, որ մի կողմից դա չվնասի ընկերության գործունեությանը, մյուս կողմից չհանգեցնի ոչ ցանկալի արդյունքների», – ասաց Միրումյանը։

Նրա խոսքով, «Գազպրոմ Արմենիա»-ն քննարկումներում ներգրավված կողմ է, ակտիվ աշխատում է թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, թե էներգետիկայի ոլորտում լիազորված մարմինների հետ։

Ինչ վերաբերում է քննարկումների ժամկետներին, ապա Վախթանգ Միրումյանը նշեց, որ երկու ամիս է նախատեսված, սակայն չի բացառվում, որ այդ ժամկետը երկարաձգվի:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:16
06 Ապրիլի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի հայկական դիրքերի ուղղությամբ, նկատվել է ադրբեջանական ԶՈՒ–ի ավտոտեխնիկայի ակտիվ տեղաշարժ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի հայկական դիրքերի ուղղությամբ
16:07
05 Ապրիլի 2024
Հայաստանին ցիկլոն է մոտենում․ ջերմաստիճանը կնվազի 10–15 աստիճանով, սպասվում են անձրևներ․ Սուրենյան
Միջերկրական ծովից Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը
15:28
05 Ապրիլի 2024
ԵՄ–ն 270 մլն եվրո դրամաշնորհի կտրամադրի Հայաստանին․ Եվրահանձնաժողովի նախագահ
ԵՄ–ն 270 մլն եվրո դրամաշնորհի կտրամադրի Հայաստանին
15:22
05 Ապրիլի 2024
Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
14:48
05 Ապրիլի 2024
Երևանում կկառուցվի 2 նոր շրջանցիկ ճանապարհ (ՎԻԴԵՈ)
Ճանապարհի գլխավոր կառույցը լինելու է 350 մետր երկարությամբ երկաթյա կամուրջը․ ՎԻԴԵՈ
14:39
05 Ապրիլի 2024
ԱՄՆ ՄԶԳ–ն պատրաստ է աջակցել ՀՀ կառավարության ծրագրերին` ի նպաստ ժողովրդավարության ամրապնդման և զարգացման․ Փաուերը՝ Փաշինյանին
Բրյուսելում Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ
16:07
04 Ապրիլի 2024
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 6–9 աստիճանով, սպասվում են տեղումներ
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 6–9 աստիճանով
15:37
04 Ապրիլի 2024
Լեմկինի ինստիտուտն ահազանգում է․ Բաքուն «կարմիր դրոշով» նախազգուշացում է ստացել Հայաստանի ինքնիշխանությանը սպառնալու պատճառով
Լեմկինի ինստիտուտն ահազանգում է․ Բաքուն «կարմիր դրոշով» նախազգուշացում է ստացել Հայաստանի ինքնիշխանությանը սպառնալու պատճառով
14:52
04 Ապրիլի 2024
Սաթի Սպիվակովան՝ «Ժպիտների քաղաք» հիմնադրամի բարի կամքի դեսպան (ՖՈՏՈ)
Մարդասիրական այս առաքելության հիմնական նպատակն իրականացավ՝ բուժման մեջ գտնվող երեխաներին իսկական տոն պարգևելով․ ՖՈՏՈ
21:15
03 Ապրիլի 2024
ՀՀ–ում առաջին անգամ անվճար կտրամադրվի էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցման համար անհրաժեշտ դեղը
Մինչ օրս այն չի տրամադրվել, և բուժումն իրականացվել է նորածինների ծնողների սեփական միջոցների հաշվին
20:28
03 Ապրիլի 2024
ԿԽՄԿ–ի միջոցով ԼՂ-ից տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով
ԿԽՄԿ–ի միջոցով ԼՂ-ից տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով
15:57
03 Ապրիլի 2024
ԿԽՄԿ ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել երկու անձ
Կարմիր խաչի օգնությամբ հոկտեմբերից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 50 անձ