Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Երևանի որոշ հասցեներում և Առինջում

20.05.2025, 13:19
Գազամատակարարման պլանային դադարեցում է նախատեսված Երևանի որոշ հասցեներում և Առինջում
Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Երևանի որոշ հասցեներում և Առինջում

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Գազամատակարարման պլանային դադարեցում է նախատեսված Երևանի որոշ հասցեներում և Առինջում, հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 22-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի Պ.Սևակ թաղամասի թիվ 8-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ փողոցների, 8-րդ փողոցի 1-ին նրբանցքի գազասպառողների, ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Չարենցի փողոցի թիվ 27 և 27ա բազմաբնակարան շենքերի գազասպառողների, ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն՝ Կենտրոն վարչական շրջանի Մ.Աբեղյան, Սայաթ-Նովայի, Չարենցի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

«Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։