Գարնանային մառախլապատ Երևանը` թռչնի թռիչքի բարձրությունից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
01.03.2017,
15:43
Bogossi Production–ը Facebook–ում տեսանյութ է հրապարակել:
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Bogossi Production–ը Facebook–ում տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացված է մառախլապատ Երևանը` թռչնի թռիչքի բարձրությունից։
Երևանում վերջին մի քանի օրերին մառախուղ է դիտվում, որը, ինչպես ավելի վաղ նշել էր ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը, խանգարում է տաք հոսանքների ներհոսքին հանրապետության տարածք։
Հարկ է նշել, որ չորեքշաբթի առավոտյան Սուրենյանը Facebook–ի իր էջում համբերություն է մաղթել Արարատյան դաշտի և Երևանի ազգաբնակչությանը։
«Այսօր երկար սպասված գարնան առաջին օրն է: Բնության զարթոնքի առաջին օրվա առթիվ շնորհավորում եմ բոլոր հայաստանցիներին: Թող որ եկող գարունը հեքիաթային իր ջերմությունը սփռի սառած-մրսած Հայաստան դրախտավայրի վրա», – նշել էր Սուրենյանը։
Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, մարտի 3–5–ը հանրապետության մարզերից շատերում և Երևանում սպասվում է թույլ ձյուն, Արարատյան դաշտավայրում` մառախուղ։
Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՔԱԳՎ մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը, մառախուղի պատճառով այսօր «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել են որոշ չվերթերի ուշացումներ։
Փաստորեն, բազմաթիվ քաղաքացիներին արդեն զզվեցրած ձմեռն անգամ գարնան առաջին օրը ոչ մի կերպ չի ցանկանում զիջել դիրքերը։ -0-

Загружается новость ...
"Право"