421.19
4.88
387.23
+11
Եղանակը Երևանում
Հայ

Գարիկ Մարտիրոսյանը, Արա Մալիքյանը և մերոնք. Ինչպես է Հայաստանը տոնելու Անկախության օրը COVID-19-ի պայմաններում

18:56
16 Սեպտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այս տարի Հայաստանի անկախության 29-ամյակին նվիրված տոնակատարությունները կանցկացվեն «Մեր Հայրենիք» խորագրի ներքո, ինչը խորհրդանշում է ողջ աշխարհի հայրենի միավորման և ընդհանուր հայրենիքի գաղափարը: Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, սեպտեմբերի 21-ի միջոցառումների մեծ մասը կանցկացվի օնլայն ռեժիմով կորոնավիրուսի համավարակի հետևանքով:

Առաջին ալիքի եթերն այդ օրն առավոտյան 11:15-ից լցվելու է բոլոր այն խորագրերով, որոնք արդեն ներկայացրել ենք: 11 տարբեր համերգ է սպասվում` նկարահանված Հայաստանի ամենաանսպասելի վայրերում: Լսելու եք Նարեկ Հախնազարյանի ելույթը [Աժդահակի գագաթից], Ֆիլհարմոնիկ նվագախմբի, «Բամբիռի», Արամ MP3-ի, «Գեղարդ» երգեցիկ խմբի, Նորայր Քարտաշյանի ու «Մենուա» բենդի [Երերույքի տաճարից], Իվետա Մուկուչյանի, Գյուրջիև անսամբլի, Հայկ Մելիքյանի [Սարդարապատից] կատարումները, ինչպես նաև տեսնելու եք Կարինի պարը:

Այս ամենից բացի, իրենց ողջյուններն են փոխանցելու մեր սահմանը պահող տղերքը, իրենց փորձով են կիսվելու ինչպես այն մարդիկ ու թիմերը, որոնք հաջողության են հասել հայրենիքում, այնպես էլ բոլորի հարգանքը վայելող այն հայերը, որոնք իրապես գիտեն անկախության նշանակությունը։

Անկախության գալա համերգն ամբողջ միջոցառման տրամաբանական ամփոփումն է լինելու, որի նպատակն է ցույց տալ Սփյուռքի, Արցախի ու Հայաստանի եռամիասնությունը:

Բացի այդ, եթերում կլինեն երիտասարդ դերասաններ, որոնք Վանաձորից կբեմականացնեն անկախության տարիներին գրված տողերը, իսկ աշխարհի տարբեր անկյուններում ապրող մեր հայտնի հայերը կմիանան սպասված գալա համերգին՝ հայկական ստեղծագործություններ կատարելով: Աշխարհի տարբեր անկյուններից մերոնք կուղարկեն հայկական ստեղծագործություններից մեկի իրենց կատարումը: Հայտնի հայերի շարքում կլինեն Տիգրան Համասյանը, Արա Մալիքյանը, Գարիկ Մարտիրոսյանը և ոչ միայն:

Եվ վերջում՝ ինչ Անկախության օր առանց Մեր Հայրենիքի. «Մեր հողերը» խորագրի շրջանակում թռչնի թռիչքի բարձրությունից կբացահայտենք հայկական ճարտարապետության, մշակույթի ու բնության գեղեցկությունը:

Այս ամենը եթերում կլինի 7 ժամվա ընթացքում, այնպես որ ազատեք ոչ աշխատանքային երկուշաբթին ու պատրաստվեք դիտելու վիզուալ ամենահետաքրքիր եթերներից մեկը:-0-

ՀՀ Անկախության օր Facebook-յան էջում պարբերաբար թարմացումներ են ներկայացվում սեպտեմբերի 21-ի տոնակատարությունների հետ կապված: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:30
15 Մայիսի 2023
ՀՀ զորքերը գտնվում են այնտեղ, որտեղ պետք է այս պահին գտնվեն. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը պատասխանել է ԵՄ պատվիրակության ղեկավարին
ՀՀ զորքերը գտնվում են այնտեղ, որտեղ պետք է այս պահին գտնվեն. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը պատասխանել է ԵՄ պատվիրակության ղեկավարին
14:23
15 Մայիսի 2023
ԵՄ պատվիրակության ղեկավար. կա մեկ–երկու կետ, որտեղ հայկական զորքերն են սահմանային տարածքներում (ՎԻԴԵՈ)
Հայաստանն ու Ադրբեջանը պետք է դուրս բերեն զորքերը միմյանց տարածքներից։ Այս մասին հայտարարեց ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը. ՎԻԴԵՈ
12:45
15 Մայիսի 2023
Երևանում MAN ավտոբուսներով նոր երթուղի կգործի դեպի «Զվարթնոց» օդանավակայան
Երևանում MAN ավտոբուսներով նոր երթուղի կգործի դեպի «Զվարթնոց» օդանավակայան
12:17
15 Մայիսի 2023
Մինչև սեպտեմբերի 1-ը հին «Գազել»-ներով բոլոր գծերը կփոխարինվեն նոր ավտոբուսներով. ի՞նչ փոփոխություններ են սպասվում (ՎԻԴԵՈ)
Երևանում 363 «Գազել»-ները կփոխարինվեն 143 ավտոբուսներով. ի՞նչ փոփոխություններ են սպասվում. ՎԻԴԵՈ
11:03
15 Մայիսի 2023
Լեգենդար հայկական կոնյակի «աստղերը» միավորում են (ՖՈՏՈ)
/. Երևանի կոնյակի գործարանի մեծ ու համերաշխ ընտանիքը տոնեց հերթական փառահեղ հոբելյանը՝  Բերդի մասնաճյուղի 20-ամյակը. ՖՈՏՈ
09:50
15 Մայիսի 2023
Վթարի հետևանքով այսօր մինչև ժամը 15:00-ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Վթարի հետևանքով այսօր մինչև ժամը 15:00-ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
01:55
14 Մայիսի 2023
Փաշինյանն ու Միշելը քննարկել են Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն ու ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը
Փաշինյանը Բրյուսելում ոչ ֆորմալ հադիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ
00:28
14 Մայիսի 2023
Բրյուսելում մեկնարկել է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Շառլ Միշելի հետ (ՎԻԴԵՈ)
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ. ՎԻԴԵՈ
22:53
12 Մայիսի 2023
Փարաքարում վիրավոր թռչունն ընկել է տներից մեկի բակը, օգնության են հասել փրկարարները (ՖՈՏՈ)
Փարաքարում վիրավոր թռչունն ընկել է տներից մեկի բակը, օգնության են հասել փրկարարները. ՖՈՏՈ
22:36
12 Մայիսի 2023
Ադրբեջանի արձակած կրակի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ և մեկ վիրավոր
Ադրբեջանի կողմից արձակած կրակի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ և մեկ վիրավոր
12:40
12 Մայիսի 2023
Արցախի պողոտայում գտնված նորածնի վիճակում նկատվում է դրական տեղաշարժ, նա հոսպիտալացվել էր ծայրահեղ ծանր վիճակում
Նախօրեին Երևանի Արցախի պողոտայում գտնված նորածնի վիճակում նկատվում է դրական տեղաշարժ, նա հոսպիտալացվել էր ծայրահեղ ծանր վիճակում