Գագիկ Ծառուկյանի կալանավորումը, ԿԳՄՍՆ փոխնախարարի և երկու գերատեսչությունների ղեկավարների աշխատանքից ազատումը․ ամփոփում ենք նախորդ շաբաթվա լրահոսը
09:00
26 Սեպտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (սեպտեմբերի 21–25–ը)։
Սեպտեմբերի 21-ին Հայաստանը տոնեց իր անկախության 29–ամյակը։ Այդ առիթով Հայաստանին յուրահատուկ ձևով շնորհավորել են Վրաստանը, Կանադան, Բրազիլիան, ԱՄՆ-ն, ԱՄԵ-ն;
«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները Երևանում նախաձեռնում են համապետական հանրահավաք անցկացնել;
Հաստատվել է 25-րդ հակաճգնաժամային ծրագիրը. աջակացություն կտրամադրվի զբոսաշրջային տրանսպորտային ընկերություններին;
Փաշինյանն աշխատանքից ազատել է ԿԳՄՍՆ փոխնախարարին և երկու գերատեսչությունների ղեկավարների;
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Ծառուկյանը հայտարարեց, որ դա քաղաքական պատվեր է։-0-