Գագիկ Խաչատրյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ
24.10.2019,
16:52
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հինգշաբթի բավարարել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ հինգշաբթի բավարարել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը և երկու ամսով երկարացրել է ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը։
«Մեզ համար դա անսպասելի որոշում չէր»,– ասաց Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։
Նրա խոսքով, հիմքեր են ներկայացվել նախկին նախարարին կալանքից ազատելու վերաբերյալ, բայց դատարանը դրանք անտեսել է։ Փաստաբանը նշեց նաև, որ որոշումը կբողոքարկվի։
Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է օգոստոսի 27–ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայության կողմից «Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը» և «Առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը» ՔՕ հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով։ Ձերբակալվել է նաև ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Կարեն Խաչատրյանը։
Գագիկ Խաչատրյանը ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2014-2016 թվականներին։ Նրա օրոք գերատեսչության կազմում է եղել նաև Պետեկամուտների կոմիտեն։ -0-

Загружается новость ...
"Право"