530.36
7.48
475.96
+12
Եղանակը Երևանում
Հայ

Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել. ՊԵԿ–ը նրա գործով փաստաթղթերը փոխանցել է ԱԱԾ–ին

18:17
29 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանը հինգշաբթի կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց, որ գերատեսչությունն Ազգային անվտանգության ծառայությանն է փոխանցել ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի գործով փաստաթղթերը։

Խաչատրյանը ձերբակալվել է օգոստոսի 27–ին ԱԱԾ–ի կողմից «Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը» և «Առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը» հոդվածներով նախատեսված հանցագործությունների կասկածանքով։ Ձերբակալվել է նաև ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձ Կարեն Խաչատրյանը։

«Քննություն իրականացնող մարմինը, ամենայն հավանականությամբ, մեծ ծավալի աշխատանք է կատարել, ստացել է որոշ փաստաթղթեր, այդ թվում` ՊԵԿ–ից, և դրանց հիման վրա, վկաների ցուցմունքների և քննչական տարբեր գործողությունների արդյունքներով, եկել է եզրակացության և մեղադրանք առաջադրել»,– ասաց նա։

Պահանջված տվյալների մասին հարցին ի պատասխան Անանյանն ասաց, որ դա քննության գաղտնիք է և որ ինքը չի կարող տեղեկություն տրամադրել։

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը, մեղադրանք է առաջադրվել նաև եղբորորդուն։

Փաստաբանը նշեց նաև, որ բողոքարկել է ձերբակալության որոշումները, որոնք կքննվեն կալանավորման մասին միջնորդության հետ։  -0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
08:00
23 Հոկտեմբերի 2019
Երեքշաբթի` հոկտեմբերի 22–ի առավել ուշագրավ նորությունները
Ներկայացնում ենք երեքշաբթի` հոկտեմբերի 22–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
21:00
22 Հոկտեմբերի 2019
ՊԵԿ-ն իրազեկում է ավտոմեքենաների նախնական մաքսային հայտարարագրման կիրառման հնարավորության մասին (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ-ն իրազեկում է ավտոմեքենաների նախնական մաքսային հայտարարագրման կիրառման հնարավորության մասին:
20:54
22 Հոկտեմբերի 2019
ՀՔԾ–ն պարզաբանում է. Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ, Արսեն Բաբայանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀՔԾ–ն պարզաբանում է. Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ, Արսեն Բաբայանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել:
20:33
22 Հոկտեմբերի 2019
Վարչապետի մամուլի խոսնակը մեկնաբանել է նախարարների աշխատավարձերի գաղտնի բարձրացման հետ կապված տեղեկությունը
Վարչապետի մամուլի խոսնակը մեկնաբանել է նախարարների աշխատավարձերի գաղտնի բարձրացման հետ կապված տեղեկությունը:
18:34
22 Հոկտեմբերի 2019
Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ քրգործի շրջանակում
ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ քրգործի շրջանակում:
18:16
22 Հոկտեմբերի 2019
Հայաստանում կրթության և գիտության ոլորտները հոգեվարքի մեջ են. փորձագետ (ՎԻԴԵՈ)
Ըստ նրա, այդ իրավիճակը պայմանավորված է անտարբերությամբ կառավարության կողմից:
17:56
22 Հոկտեմբերի 2019
Առաջին անգամ ՀՀ–ում. Նորք-Մարաշ ԲԿ-ում կատարվել է սրտանոթի փականի փակ վիրահատություն (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
80-ամյա հիվանդի կյանքը փրկելու միակ եղանակն աորտային փականի վիրահատությունն էր:
17:08
22 Հոկտեմբերի 2019
ԱԺ–ում ահաբեկչություն կազմակերպած Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամ ազատ արձակման խնդրանքով
Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամ ազատ արձակման խնդրանքով:
16:28
22 Հոկտեմբերի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր փորձնական նախագիծ Իրավաբանական անձանց համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր նախագիծ, որը միտված է բարելավել իրավաբանական անձանց/անհատ ձեռներեցների սպասարկման գործընթացը մասնաճյուղերում։
16:06
22 Հոկտեմբերի 2019
Պատգամավորները մեղադրել են միմյանց պոպուլիզմի համար. Էդմոն Մարուքյանը և Բաբկեն Թունյանը վիճել են
Էդմոն Մարուքյանը և  Բաբկեն Թունյանը մեղադրանքներ են ուղղել միմյանց Ազգային ժողովի նիստի ընթացքում։
14:42
22 Հոկտեմբերի 2019
Արսեն Բաբայանի պաշտպանները բողոքարկել են նրան ձերբակալելու ՀՔԾ որոշումը
Բողոքի քննության նիստն անցնելու է դռնփակ ռեժիմով, և պարբերականին հրաժարվել են հայտնել նիստի ժամը։
12:44
22 Հոկտեմբերի 2019
Առգրավման եզրին. ԶԼՄ–ները պատմում են փողոցային առևտրի դեմ քաղաքապետարանի նոր նախաձեռնության մասին
Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է փողոցային ապօրինի առևտուր իրականացնող անձանց ապրանքի առգրավում