Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից․ նրա կալանքի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի այսօր
25.09.2020,
19:16
Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից․ նրա կալանքի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի այսօր

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդության որոշումը կհրապարակվի այսօր՝ 23։00-ին։ Այս մասին լրագրողներին հայտնեց Գագիկ Ծառուկյանը։
«Իմ տրամադրությունը շատ բարձր է։ Այսօր 23։00-ին, ամեն ինչ շատ արագ են կատարում»,- ասաց ԲՀԿ առաջնորդը։
Ծառուկյանի խափանման միջոցի հարցի քննությունը նշանակվել էր սեպտեմբերի 23-ին, սակայն պաշտպանական կողմը չէր ներկայացել դատական նիստին, պատճառաբանելով, որ իրենք պատշաճ չեն ծանուցվել։
Загружается новость ...
"Право"
Հիշեցնենք, որ պաշտպանները Գագիկ Ծառուկյանի գործով հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՔԾ-ին։ Նրանք հայտնել են, որ ունեն փաստական տվյալներ այն մասին, որ ինչ-որ պաշտոնատար անձանց անօրինական միջամտության արդյունքում «որոշվել» է, որ վճռաբեկ դատարանը հնարավորինս սեղմ ժամկետում պետք է մերժի ներկայացված վճռաբեկ բողոքները, որպեսզի դատական գործը շատ արագ մուտքագրվի Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, հնարավորինս արագ կարգով քննություն իրականացվի եւ Գագիկ Ծառուկյանը կալանավորվի։-0-