FlyOne Armenia -ի Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը հետաձգվել է. խորհրդի նախագահը նշել է պատճառը
09.07.2022,
17:25
FlyOne Armenia -ի Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը հետաձգվել է. խորհրդի նախագահը նշել է պատճառը
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը, որը պետք է իրականացվեր նախօրեին, հետաձգվել է:
«Նախօրեին պետք է տեղի ունենար Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը, սակայն օդանավի հրամանատարը, տեսնելով որոշակի տարբերություններ՝ օդանավի տվյալների տվիչների մեջ, որոշում է կայացրել դադարեցնել չվերթը: Կարծում ենք՝ դա ճիշտ և հիմնավորված որոշում է», - հայտարարել է ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը:
Նա նաև հայտնել է, որ տեղի ունեցածի վերաբերյալ իրազեկվել են Հայաստանի ավիացիոն իշխանությունները:
Անանյանի խոսքով, մի քանի ժամ անց չվերթը տեղի կունենա:
Flyone Armenia-ը դեպի Ստամբուլ առաջին չվերթն իրականացրել է 2022թ.-ի փետրվարի 3-ին:-0-