412.28
5.13
389.42
+4
Եղանակը Երևանում
Հայ

Fly Arna-ն մեկնարկում է թռիչքներ դեպի Սանկտ Պետերբուրգ

11:17
12 Հունվարի 2023

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը մեկնարկում է ուղիղ չվերթերը դեպի Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաք, հայտնում են ավիաընկերությունից:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» միջազգային օդանավակայանի միջև շաբաթական երեք չվերթ կիրականացվի:

Չվացուցակ դեպի «Պուլկովո» օդանավակայան, ուժի մեջ է 2023 թվականի հունվարի 29-ից (բոլորը տեղական ժամանակով).
Скриншот 12-01-2023«Մոսկվայից և Սոչիից հետո դեպի Ռուսաստանի «հյուսիսային մայրաքաղաք» նոր ուղիղ չվերթի ավելացմամբ մեր ուղևորներին հնարավորություն ենք ընձեռում ավելի հարմար և մատչելի ճամփորդել։ Սա նաև լավ հնարավորություն է ծանոթանալ Սանկտ Պետերբուրգի հարուստ պատմական եւ մշակութային ժառանգությանը, ինչպես նաև նպաստել գործարար կապերի զարգացմանը։ Մենք շարունակելու ենք ընդլայնվել և մեր ուղևորներին ապահովել ավելի հաճախ և առավել հարմարավետ ճամփորդելու էլ ավելի շատ հնարավորություններով», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը: 

Չվերթները կարելի է ամրագրել Fly Arna-ի պաշտոնական կայքի (www.flyarna.com), զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով:

Fly Arna-ն՝ հայկական ազգային ավիափոխադրողն է եւ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ «Էյր Արաբիա» խմբի համատեղ ձեռնարկությունը: Տեղակայվելով Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ Fly Arna-ն հետեւում է Air Arabia-ի հաջողված բյուջետային բիզնես մոդելին, որն առաջարկում է հարմարավետություն, հուսալիություն եւ արժեքավոր օդային փոխադրումներ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:45
24 Փետրվարի 2023
Սյունիքի երկնքում աստղաքար է պայթել (ՖՈՏՈ)
Սյունիքի երկնքում աստղաքար է պայթել. ՖՈՏՈ
11:22
24 Փետրվարի 2023
Փաշինյանը կմեկնի Գերմանիա, նրան կընդունի Գերմանիայի կանցլերն ու նախագահը
Փաշինյանը կմեկնի Գերմանիա, նրան կընդունի Գերմանիայի կանցլերն ու նախագահը
11:03
24 Փետրվարի 2023
Ռուբեն Վարդանյանը մեկնաբանել է պետնախարարի պաշտոնից ազատվելու որոշումը
Ռուբեն Վարդանյանը մեկնաբանել է պետնախարարի պաշտոնից ազատվելու որոշումը
10:56
24 Փետրվարի 2023
Երևանում բնական ճանապարհով 5կգ 160 գրամ քաշող տղա է ծնվել (ՖՈՏՈ)
Երևանում բնական ճանապարհով 5կգ 160 գրամ քաշող տղա է ծնվել. ՖՈՏՈ
14:27
23 Փետրվարի 2023
Կաթնամթերքի երկու արտադրող տուգանվել են թթվասերի մեջ բուսական յուղ են ավելացնելու և չմակնշելու համար
Կաթնամթերքի երկու արտադրող տուգանվել են թթվասերի մեջ բուսական յուղ են ավելացնելու և չմակնշելու համար
11:01
23 Փետրվարի 2023
Հայաստանը մարդասիրական օգնության 3–րդ խմբաքանակն է ուղարկում Սիրիա. ԱԳ նախարարը ևս կմեկնի
Հայաստանը մարդասիրական օգնության 3–րդ խմբաքանակն է ուղարկում Սիրիա. ԱԳ նախարարը ևս կմեկնի
10:45
23 Փետրվարի 2023
«Սուրմալու»–ի տնօրենը կալանավորվեց
«Սուրմալու»–ի տնօրենը կալանավորվեց
20:02
22 Փետրվարի 2023
Fitch Ratings-ը բարձրացրել է Արդշինբանկի վարկանիշի հեռանկարը «Դրական»-ի
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Արդշինբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի վարկանիշը (Long-Term Issuer Default Rating) «B+» մակարդակում
12:00
22 Փետրվարի 2023
Արագածոտնում փրկարարները բքի պայմաններում ծննդկանին մոտ 300 մ պատգարակով մոտեցրել են իրենց մեքենային, այնուհետև` շտապօգնության մեքենային (ՖՈՏՈ)
Փրկարարները բքի պայմաններում ծննդկանին մոտ 300 մ պատգարակով մոտեցրել են իրենց մեքենային, այնուհետև` շտապօգնության մեքենային. ՖՈՏՈ
11:53
22 Փետրվարի 2023
ՊՆ–ն հայտարարություն է տարածել
ՊՆ–ն հայտարարություն է տարածել
11:32
22 Փետրվարի 2023
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում և Քասախ գյուղի Մուշ թաղամասում
Վթարի պատճառով 24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում և Քասախ գյուղի Մուշ թաղամասում
11:04
22 Փետրվարի 2023
Հայտնաբերվել և կալանավորվել է Արարատ Միրզոյանին սպանելու փորձ կատարած անձանցից մեկը (ՎԻԴԵՈ)
Հայտնաբերվել է Արարատ Միրզոյանին սպանելու փորձ կատարած անձանցից մեկը. ՎԻԴԵՈ