Firdus Prime Residence և Gyurjyan Cascade բնակելի համալիրները կներկայացվեն Մոսկվայում կայանալիք TOON EXPO 2025 ցուցահանդեսում

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հունիսի 27-ից 29-ը «Տիմիրյազև» ցուցահանդեսային կենտրոնում կբացվի եզակի հարթակ ներդրողների, կառուցապատողների և նրանց համար, ովքեր հետաքրքրված են Հայաստանում շքեղ անշարժ գույքով։ Հայաստանից, Ռուսաստանից և աշխարհի այլ երկրներից ավելի քան հիսուն ընկերություններ կներկայացնեն պրեմիում դասի անշարժ գույքում ներդրումներ կատարելու բացառիկ հնարավորությունները, ինչպես նաև բանկային լուծումներ, որոնք օգնում են երազանքներն իրականություն դարձնել։
Մասնակիցների թվում է հայկական ArtCompany ընկերությունը, որը կներկայացնի իր երկու առաջատար նախագծերը՝ Firdus Prime Residence-ը և Gyurjyan Cascade-ը։
Firdus Prime Residence-ը կառուցվում է Հայաստանի մայրաքաղաքի հենց սրտում՝ Հանրապետության հրապարակի անմիջական հարևանությամբ։ Սա պատմական միջավայրի ներդաշնակ վերականգնման օրինակ է։ Նախագիծը համատեղում է շինարարության պրեմիում որակը, կատարյալ տեղակայումը և «քաղաք քաղաքի մեջ» հայեցակարգը։
Առավելությունների շարքում է անշարժ գույք ձեռք բերելու հնարավորությունը 10% կանխավճարով, մինչև 72 ամիս ապառիկով և Հայաստանի համար վճարման եզակի ապահովագրությամբ, ինչը ներդրումները դարձնում է հնարավորինս մատչելի և պաշտպանված։
Gyurjyan Cascade–ը նոր սերնդի բնակելի թաղամաս է, որը կառուցվում է Երևանի ամենահեռանկարային թաղամասերից մեկում՝ Նոր Նորքում։ Ժամանակակից ճարտարապետություն, լավ մտածված ենթակառուցվածք, տեսարանով բնակարաններ, մանկական և սպորտային գոտիներ, լողավազան, կայանատեղի և կանաչապատ բակեր, կա ամեն ինչ հարմարավետ և անվտանգ կյանքի համար։
Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն կունենան առաջինը տեղեկանալ ArtCompany-ի հատուկ առաջարկների մասին, հարցեր տալ ներկայացուցիչներին և անձամբ համոզվել հայկական անշարժ գույքի ներդրումային գրավչության մեջ։
TOON EXPO-ն հնարավորություն է արդեն այսօր տեսնելու էլիտար կառուցապատման ապագան։
Մոսկվա, «Տիմիրյազև» ցուցահանդեսային կենտրոն, հունիսի 27-29։ Մուտքն ազատ է։