Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է (ՎԻԴԵՈ)
20:03
27 Օգոստոսի 2019
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆինանսների նախկին նախարար և ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանը բերման է ենթարկվել ԱԱԾ և ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողներին ասել է, որ Քննչական դեպարտամենտի աշխատողներն առավոտից քննչական գործողություններ, զննություններ են անցկացրել Գագիկ Խաչատրյանին պատկանող կալվածքում և տարածքներում, ինչպես նաև նրա հետ փոխկապակցված մարդկանց մոտ։
«Զննությունները դեռ շարունակվում են, ինչից հետո նա բերման կենթարկվի Ազգային անվտանգության ծառայություն, իսկ Քննչական դեպարտամենտը մեղադրանք կառաջադրի»,– հայտնել է Վանեցյանը։
Загружается новость ... "Лево"
Վանեցյանի խոսքով, քննչական գործողությունները կատարվում են Խաչատրյանի` նախարարի և ՊԵԿ ղեկավարի պաշտոնում լիազորությունների կատարման ժամանակ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակում։
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, 2019 թվականի օգոստոսի 27-ին կատարված խուզարկությունների ավարտից հետո Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը (ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների (ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում) կատարման կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել։
Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում այս օրերին մեծ աղմուկ է բարձրացել օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու թեման
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ