Fastex-ը նվիրեց շարժունակության վերականգնման Metagait սարքավորում Գյումրու վերականգնողական կենտրոնին (ՎԻԴԵՈ)

06.11.2023, 14:26
«Մետա Գեյթ» սարքն ամբողջությամբ մոդելավորվել և արտադրվել է Հայաստանում Քայլտեք ընկերության կողմից․ ՎԻԴԵՈ
Fastex-ը նվիրեց շարժունակության վերականգնման Metagait սարքավորում Գյումրու վերականգնողական կենտրոնին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Fastex-ը Գյումրու վերականգնողական կենտրոնին նվիրաբերեց «Մետա Գեյթ» աշխարհում առաջին հեռավար ռեաբիլիտացիայի սարքը՝ համալրված վիրտուալ իրականությամբ, նշվում է Fast Group-ի մամուլի հաղորդագրության մեջ:

«Մետա Գեյթ» սարքն ամբողջությամբ մոդելավորվել և արտադրվել է Հայաստանում Քայլտեք ընկերության կողմից: 

Սարքը ստեղծվել է զինհաշմանդամություն ունեցող մեր մարտիկների և մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների համար: 

Fastex-ն առաջարկում է լավագույն տեխնոլոգիական լուծումները՝ ստեղծելով մրցունակ հարթակ բիզնեսի և կրիպտո համայնքի համար, որտեղ Web3 լուծումները առավել քան երբևէ հասանելի կլինեն բոլորին:

Fastex-ը մի շարք նորարարական լուծումներին զուգահեռ առաջարկում է Fastexverse  3D վիրտուալ միջավայրը, որի հիմքում ևս ընկած է նորարարությունը։

Fastexverse-ը հնարավորություն է տալիս վիրտուալ տարբերակով այցելել թանգարաններ, կինոթատրոններ և այլ միջոցառումներ, ինչպես նաև կազմակերպել հանդիպումներ անկախ գտնվելու վայրից` շրջանցելով բոլոր հնարավոր ֆիզիկական սահմանափակումները։–0–