Եվս մեկ նամակ ուղարկվեց. մշակույթի գործիչները կոչով դիմել են Երևանում Ֆրանսիայի դեսպանատուն
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Մշակույթի գործիչներն ու մտավորականներն այսօր Երևանում նախաձեռնել են Մտավորականների միաբանության երթ՝ Հայրենիք ռազմագերիների վերադարձի հարցով: Երթի ավարտին մասնակիցները հավաքական նամակ հանձնեցին Երևանում Ֆրանսիայի Հանրապետութան դեսպանատանը:
Երթը մեկնարկել է Շառլ Ազնավուրի հրապարակից և շարժվել դեպի Երևանում Ֆրանսիայի դեսպանատուն:
Դերասան Հրանտ Թոխատյանի խոսքով, դեսպանատան ներկայացուցիչը խոստացավ, որ նամակը անձամբ կփոխանցի ՀՀ-ում Ֆրասիայի դեսպանին:
«Մենք մշտական կապի մեջ ենք այլ երկրներից մեր գործընկերների հետ: Հայկական սփյուռքը արդեն ուղարկել է նման նամակներ Իսպանիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Իտալիա, Լեհաստան և Լիտվա: Եվ այդպես շարունակ պատասխանները գալիս են»,- հայտնել է Թոխատյանը
Հաջորդ ակցիան կազմակերպիչների նախաձեռնությամբ կկայանա դեկտեմբերի 1-ին, 13:00-ին, Երևանում ԱՄՆ դեսպանատան մոտ:
Թոխատյանը նշել է, որ երկուշաբթի երեկոյան սպասվում է Ռուսաստանի դեսպանատան պատասխանը, որտեղ նախօրեին նամակ է ուղարկվել:
Նոյեմբերի 28-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում Հայաստանի մշակույթի գործիչները բողոքի ակցիա անցկացրեցին` հայ ռազմագերիներին և զոհված զինծառայողների մարմինները հայրենիք վերադարձնելու պահանջով: Կազմակերպիչները ՝ կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, ռեժիսոր Մհեր Մկրտչյանը և դերասան Հրանտ Թոխատյանը կոչ արեցին ներկաներին միանալ «Անմահ գնդի» նման գործողությանը զոհված և անհայտ կորած զինծառայողների լուսանկարներով ՝ երթով դեպի արտասահմանյան երկրների դեսպանատներ Երևանում: Մշակույթի ոլորտի աշխատողների ակցիայի շրջանակներում առաջին երթը տեղի է ունեցել նոյեմբերի 29-ին: Մասնակիցները Ազատության հրապարակից քայլեցին դեպի ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանություն և հավաքական նամակ ուղարկեցին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին` խնդրելով «միջամտել կատարվողին և դիմումը փոխանցել Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը»` ռազմագերիների և խաղաղ բնակիչների Ադրբեջանից հայրենիք վերադարձի գործընթացն արագացնելու համար:-0-

