«Եվրատեսիլ 2019»–ի հայաստանյան ներկայացուցիչը ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում
29.01.2019,
13:34
Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում:

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում, որը կանցկացվի մայիսի 16–ին Թել Ավիվի Ցուցահանդեսային կենտրոնում։ Այսպիսին են նախօրեին Թել Ավիվի արվեստի թանգարանում անցկացված վիճակահանության արդյունքները։
Հայաստանը մրցույթում կներկայացնի երգչուհի Սրբուհի Սարգսյանը։ Նրա թեկնածությունը հայտարարվել էր նախորդ տարվա նոյեմբերին Հանրայինի «Բարի երեկո» շոուի ժամանակ։ Սրբուհու երգի ընտրության նպատակով մրցույթ է անցկացվում։
Հայաստանից բացի, հայտնում է ՏԱՍՍ–ը, երկրորդ կիսաեզրափակչի առաջին կեսին ելույթ կունենան Ավստրիայի, Դանիայի, Իռլանդիայի, Մոլդավիայի, Ռումինիայի, Շվեյցարիայի և Շվեդիայի ներկայացուցիչները, ինչպես նաև նրանք, ովքեր ավտոմատ նախնական որակավորում անցած Գերմանիան, Իտալիան և Մեծ Բրիտանիան։
Երկրորդ կիսաեզրափակչի երկրորդ կեսում են Ռուսաստանի, Ադրբեջանի, Ալբանիայի, Լիտվայի, Մակեդոնիայի, Մալթայի, Նիդեռլանդների, Ներվեգիայի և Խորվաթիայի երգիչները։
Առաջին կիսաեզրափակիչը կանցկացվի մայիսի 14–ին։ Առաջին կեսում ելույթ կունենան Սլովակիայի, Բելառուսի, Չեխիայի, Չեռնոգորիայի, Կիպրոսի, Սերբիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի և Հունգարիայի մասնակիցները։
Էստոնիան, Պորտուգալիան, Սան Մարինոն, Իսպանիան, Վրաստանը, Հունաստանը, Ավստրալիան, Բելգիան, Ուկրաինան և Հունաստանը ելույթ կունենան երկրորդ մասում։ Առաջին կիսաեզրափակչում ելույթ կունենան նաև ավտոմատ նախնական որակավորում անցած Իսրայելը, Ֆրանսիան և Իսպանիան։
«Եվրատեսիլ 2019»–ի եզրափակիչը կկայանա Թել Ավիվի Ցուցահանդեսային կենտրոնում մայիսի 18–ին։ Իսրայելն այդ մրցույթն իր մոտ ընդունել է նաև 1979 և 1999 թվականներին։ -0-