424.11
4.26
393.28
+4
Եղանակը Երևանում
Հայ

Եվրասիական համագործակցության III միջազգային համաժողովը սկսել է աշխատանքը Երևանում. աշխարհագրության ընդլայնում, նոր նպատակներ

12:16
23 Հոկտեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Եվրասիական համագործակցության III միջազգային համաժողովը (ԵԳՄՀ) սկսել է իր աշխատանքը Երևանում։

Ինչպես նշեց համաժողովի բացմանը «Եվրասիական համագործակցության միջազգային համաժողով» հասարակական կազմակերպության նախագահ, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ–ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը, Համաժողովի նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի մեծանում է։

«Համաժողովի մասնակիցների թիվը կրկնապատկվել է, աշխարհագրությունը՝ ընդլայնվել, և ես վստահ եմ, որ դրա արդյունքները կգերազանցեն մեր ակնկալիքները և կլինեն ոչ պակաս կարևոր, քան նախորդ տարի: Հիշեցնեմ, որ 2017-ին, Համաժողովի արդյունքում ստորագրվեց համագործակցության տասներկու համաձայնագիր, այդ թվում՝ Իրանի հետ սահմանամեձ Ազատ տնտեսական գոտու վերաբերյալ»,– ասաց Աբրահամյանը։

Նա նշեց, որ Եվրասիական համագործակցության միջազգային Համաժողովի կարևոր առանձնահատկությունն այն է, որ այն մշտական բնույթ է կրում և սահմանափակված չէ Հայաստանում անցկացվող օրերով, հայտնում է «ԱՌԿԱ» գործակալությունը։

Նա միաժամանակ հայտնեց, որ Համաժողովի գրասենյակները գործում են ինչպես Երևանում, այնպես էլ Մոսկվայում, և առաջարկեց մտածել Եվրասիական տնտեսական միության բոլոր մայրաքաղաքներում, ինչպես նաև մի շարք այլ երկրներում Համաժողովի ներկայացուցչություններ ունենալու ուղղությամբ, հայտնում է
«Նպատակահարմար եմ գտնում ստեղծել Եվրասիական տնտեսական միության երկրների գործարարների ակումբային համակարգ, գործարար համայնքների միջև հորիզոնական կապերի ընդլայնման և ներդրումների ներգրավման նպատակով»,– ասաց Աբրահամյանը։

Նա հատուկ ուշադրություն դարձրեց նրան, որ միջոցառման մասնակիցներից շատերն առաջին անգամ են Հայաստանում, ընդգծելով, որ նրանց թվում է ԱՄՆ նախագահի խորհրդական Ռուդոլֆ Ջուլիանին, ով, որպես Նյու Յորքի նախկին քաղաքապետ, լավ գիտի, թե ինչ տեղ են զբաղեցնում կառավարման կառուցվածքում տնտեսությունը և ներդրումները։

Նա նշեց, որ այս տարի առաջին անգամ Համաժողովի շրջանակներում կանցկացվի գիտական նստաշրջան՝ աշխարհահռչակ սփյուռքահայ գիտնականների մասնակցությամբ, համոզմունք հայտնելով, որ այն զեկույցները և գիտական հետազոտությունները, որոնք կներկայացվեն ինչպես այս, այնպես և համաժողովի այլ նստաշրջաններում, հետաքրքրությամբ կընդունվեն ձեռներեցների և բիզնես-ընկերակցության այլ ներկայացուցիչների կողմից:

«Հավաստիացնում եմ, որ համագործակցության հնարավորությունները իրոք շատ մեծ են: Իսկ «ԵԱՏՄ երկրների տեխնոլոգիական առաջընթացի և պոտենցիալ հնարավորությունների բացահայտման» հաջողությունը, որին նվիրված է մեր Համաժողովը, մեծապես կախված է այսօր այս դահլիճում բոլոր ներկա գտնվողներից»,– ասաց Աբրահամյանը։

Երկօրյա համաժողովի աշխատանքներին մասնակցում են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Խազախստանի, Ղրղըզստանի, ինչպես նաև ԱՄՆ–ի, Չինաստանի, Քաթարի, Հարավային Կորեայի, Իրանի, Հնդկաստանի և այլ երկրների կառավարությունների, գործարար շրջանակների և փորձագիտական հանրույթի բարձրաստիճան ներկայացուցիչներ, հայտնի համաշխարհային ընկերությունների ղեկավարներ։

Загружается новость ... "Право"

ԵԳՄՀ–ի աշխատանքն այս տարի համակցված է Եվրասիական տնտեսական շաբաթվա` ԵՏՄ երկրների և ԵՏՀ–ի կողմից կազմակերպված միջազգային խոշորագույն գործարար համաժողովի հետ, որն ընդլայնում է բիզնեսի և ազգային ու անդրազգային մակարդակի կարգավորիչների արդյունավետ երկխոսության փոխադարձ հնարավորությունները։

Համաժողովի շրջանակում հոկտեմբերի 23–ին կկայանա նաև «ԵԱՏՄ երկրների տեխնոլոգիական առաջընթաց և պոտենցիալ հնարավորությունների բացահայտում» լիագումար նիստը, որում ելույթ կունենան ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը, ԱՄՆ նախագահի կիբերանվտանգության գծով խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ, «Ջուլիանի Փարթներս» ընկերության վարչության նախագահ Ռուդոլֆ Ջուլիանին։

Համաժողովի շրջանակում կկայանա նաև կոնկատկների բորսա գործարար շրջանակների ներկայացուցիչների համար, ինչպես նաև պանելային նստաշրջաններ և կլոր սեղաններ, որոնց թվում հոկտեմբերի 23–ին կկազմակերպվի կլոր սեղան` նվիրված Հայաստանի Հանրապետության սահմանամերձ մարզերի զարգացման և ամրապնդման հարզերին։ Միջոցառման կազմակերպիչը Ռուսաստանի հայերի միությունն է։

Դրա աշխատանքին կմասնակցեն գործարար շրջանակների և փորձագիտական հանրության ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների, սահմանամերձ մարզերի և համայնքների ղեկավարներ։ Հատուկ դրան մասնակցելու համար հրավիրվել են տասնյակ գործարարներ Ռուսաստանից, ովքեր ծնվել են Հայաստանի սահմանամերձ շրջաններում։ Համաժողովի կազմակերպիչներն են` Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարությունը և «Եվրասիական համագործակցության միջազգային համաժողով» հասարակական կազմակերպության նախագահ, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ–ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը։

Համաժողովն անցկացվում է երրորդ տարին անընդմեջ ԵՏՀ–ի հետ համատեղ։ Տվյալ համաժողովի անցկավման գաղափարին սատարում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Առաջին երկու համաժողովների մասնակիցների թվում էր Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը և «Սբերբանկ» ՀԲԸ վարչության անդամ Գերման Գրեֆը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:11
30 Մարտի 2024
Տիրոջ լույսը՝ մեր սրտերում․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
Տիրոջ լույսը՝ մեր սրտերում․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
19:37
29 Մարտի 2024
Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության. ՊԵԿ
ՊԵԿ–ից հայտնում են, որ առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության
15:23
29 Մարտի 2024
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության արդյունքներով
14:43
29 Մարտի 2024
Երևանում Հեծանվային սպորտի մարզադպրոցը վերակառուցվում է․ կգործի 2 մետր լայնությամբ հեծանվուղի
Երևանում Հեծանվային սպորտի մարզադպրոցը վերակառուցվում է․ կգործի 2 մետր լայնությամբ հեծանվուղի
12:04
29 Մարտի 2024
Քաղաքացին փորձել է առանց հայտարարագրի Աբու-Դաբի-Երևան չվերթով 40 iPhone ներմուծել Հայաստան
Փորձել են առանց հայտարարագրի Աբու-Դաբի-Երևան չվերթով 40 iPhone ներմուծել Հայաստան
11:56
29 Մարտի 2024
Արարատի կոնյակի գործարանում կիրականացնի վերահսկողություն՝ ստուգելու Բելառուսի կողմից ներկայացված անհամապատասխանության հավաստիությունը
Արարատի կոնյակի գործարանում կիրականացնի վերահսկողություն՝ ստուգելու Բելառուսի կողմից ներկայացված անհամապատասխանության հավաստիությունը
10:33
29 Մարտի 2024
Այսօր մինչև երեկոյան 10–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 22։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:20
28 Մարտի 2024
«Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
14:36
28 Մարտի 2024
Հայաստանում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ․ Փաշինյանը՝ «ՀՀ–ում վտարանդի կառավարությունների մասին»
Փաշինյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակի կողմից կամա թե ակամա արվող գործողություններին ու քայլերին, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար
14:27
28 Մարտի 2024
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում. ՍԽԵՄԱ
12:05
28 Մարտի 2024
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՆԳՆ (ՎԻԴԵՈ)
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՎԻԴԵՈ