Եվրախորհրդարանը կոշտ բանաձև է ընդունել` պահանջելով Թուրքիայից ճանաչել Հայոց ցեղասպանությունը
15.04.2016,
09:04
Եվրախորհրդարանը Ստրասբուրգում կայացած նիստում հինգշաբթի ձայների մեծամասնությամբ կոշտ բանաձև է ընդունել Թուրքիայի վերաբերյալ:
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Եվրախորհրդարանը Ստրասբուրգում կայացած նիստում հինգշաբթի ձայների մեծամասնությամբ կոշտ բանաձև է ընդունել Թուրքիայի վերաբերյալ, որն Անկարայի նկատմամբ հարևան երկրների, մասնավորապես, Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանը վերաբերող պահանջներ է պարունակում` ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքի պահանջներին համապատասխան, հաղորդում են ԶԼՄ-ները:
ԶԼՄ-ների տվյալներով, Եվրախորհրդարանի բանաձևի ընդունմանը կողմ է քվեարկել 375 պատգամավոր, դեմ` 177:
Բանաձևը կոչ է անում Թուրքիային և Հայաստանին բարելավել հարաբերություններն առանց նախապայմանների և դիվանագիտական հարաբերություններ հաստատել, ինչպես նաև մատնանշում է հայ-թուրքական սահմանի բացումը երկու երկրների միջև տնտեսական ինտեգրման հաշվին հարաբերությունները բարելավելու անհրաժեշտության համատեքստում:
Այս փաստաթուղթը հղում է կատարում Եվրախորհրդարանի` 2015 թվականի ապրիլի 15-ի բանաձևին, որը կոչ է անում Թուրքիային ճանաչել Օսմանյան կայսրությունում 1915 թվականին թուրքերի իրականացրած Հայոց ցեղասպանությունը:
Հեղինակները ԵԽ բանաձևում նաև խորը մտահոգություն են արտահայտում առ այն, որ Անկարան խախտում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար անհրաժեշտ նորմերը:
Եվրախորհրդարանը նաև մտահոգություն է արտահայտել Թուրքիայում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վերաբերյալ, մասնավորապես, այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են` դատական համակարգի անկախությունը, կարծիքի արտահայտման ազատությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը:
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-