416.92
4.78
387.22
+25
Եղանակը Երևանում
Հայ

Եթե տարաների վրա աղաջուր լցված լիներ, հրդեհ չէր լինի. «Նաիրիտ»-ի նախկին տնօրեն

15:05
29 Օգոստոսի 2017
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. «Նաիրիտ» գործարանում անվտանգության կանոնները հավանաբար խախտվել են, ինչի հետևանքով էլ նախօրեին բռնկվել են շուրջ 7 տարի կուտակված թափոնները, այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք է հայտնել «Նաիրիտ»-ի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը:

«Իրականում արտադրության ժամանակ այդ նյութը մենք ինքներս այրում էինք: Կան հատուկ վառարաններ՝ նյութը այրելու համար։ Ես գիտեմ, որ ունենք 4-5 հատ տարաներ, որոնք բաց են, շփում կա օդի հետ, այդ տարաներն են վառվել: Ժամանակին մենք աղաջուր էինք լցնում տարաների վրա, որպեսզի թույլ չտանք շփում օդի հետ»:

Загружается новость ... "Лево"

«Նաիրիտ»-ի նախկին տնօրենի խոսքով, հրավտանգ նյութի նման կուտակում թույլ չտալու համար հարկավոր էր այն ժամանակին այրել հատուկ վառարաններում:

«Եթե աղաջուր լցված լիներ վրան, երբեք նման բան չէր լինի: Կարող եմ ասել, որ երևի աշխատողների քիչ քանակի պատճառով այդ աշխատանքները չեն կատարվում: Որովհետև այսօր այդ գործարանում աշխատում են քիչ թվով մարդիկ, որի հետևանքով մարդիկ, հնարավոր է, չկարողանան իրականացնել այն աշխատանքները, որոնք պարտավոր են անել»:

Օգոստոսի 28-ին ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում պայթյունի ձայն է լսվել և հրդեհ է բռնկվել: Գործարանի տարածքում այրվում էին լաքէթինոլ նյութով տարաներ:

Загружается новость ... "Право"

Գերատեսչության պատասխանատուները վստահեցնում են, որ թունավոր նյութերի արտանետում չի գրանցվում, քաղաքի և մարդկանց առողջությանը վտանգ չի սպառնում։ Գործարանի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր: Այսօր առավոտյան ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտարարել է, որ առավոտյան ժամը 09.00-ի դրությամբ էթինոլի 4 երկաթբետոնե տարաներից 3-ում կրակը մարված է, հրդեհի փոքր օջախ է մնացել միայն մի տարայում:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:50
03 Հունիսի 2023
Խորասուզվելով գինու արբեցնող ալիքների մեջ. Երևանում մեկնարկել են «Գինու օրերը» (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Ճշմարտությունը գինու մեջ է»․ այսպես էին ասում մոտ 2 հազարամյակ առաջ, և այն դեռ չի կորցրել իր հետաքրքրությունը: «Երևանի գինու օրեր» 7- րդ փառատոնի մեկնարկը տրված է. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
12:36
03 Հունիսի 2023
Բացօթյա շախմատային խաղաշար՝ Գաբրիել Սարգսյանի և 15 դպրոցականի միջև (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Բիբլոս Բանկ Արմենիան յուրահատուկ միջոցառում նվիրեց փոքրիկներին ու դպրոցականներին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
19:37
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու. ոստիկանությունը զգուշացնում է
ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու
16:17
02 Հունիսի 2023
Վարչապետի աշխատակազմը կեղծ լուրերի դեմ պայքարի ռազմավարություն է մշակում
Վարչապետի աշխատակազմը և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ը մշակում են ֆեյք լուրերի դեմ պայքարի ռազմավարություն
15:59
02 Հունիսի 2023
Երևանում մեկնարկում են «Գինու օրերը» (ՖՈՏՈ)
Հունիսի 2, 3, 4-ին Երևանի Թումանյան, Սարյան և Մոսկովյան փողոցներում կանցկացվի ավանդական դարձած «Երևանի Գինու Օրեր» փառատոնը. ՖՈՏՈ
14:12
02 Հունիսի 2023
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
11:54
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու. ՍԽԵՄԱ
10:01
02 Հունիսի 2023
1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածը. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ 1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածի այն տարածքները, որոնք օկուպացվել են վերջին հարձակումների հետևանքով
22:28
01 Հունիսի 2023
Հնարավորություն ունեցանք անդրադառնալու բոլոր թեմաներին, որոնք քննարկել ենք մայիսին Բրյուսելում. Միշելը՝ հնգակողմ հանդիպման մասին
Միշելը նաև հայտարարել է, որ մտադիր է կրկին հրավիրել Ալիևին, Փաշինյանին, Շոլցին և Մակրոնին Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Իսպանիայում
22:19
01 Հունիսի 2023
Սահմանազատում, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքներ. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Քիշնևում
Սահմանազատում, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքներ. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Քիշնևում