Երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի․ Երևանի կենտրոնում կկազմակերպվի երթևեկի փոփոխություն

08.05.2025, 12:15
Երևանի կենտրոնում երթևեկության փոփոխություններ են նախատեսված
Երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի․ Երևանի կենտրոնում կկազմակերպվի երթևեկի փոփոխություն

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի կենտրոնում երթևեկության փոփոխություններ են նախատեսված։

Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանը, մայիսի 12-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Կողբացու փողոցում՝ Եղիշե Չարենցի անվան դպրոցի հարակից ճանապարհահատվածում, ուղղությունը դեպի Ամիրյան փողոց, երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի:

Բացի այդ, մայիսի 12-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Սարյան փողոցում։

Սարյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ, «Հայ-Արտ» մշակույթային կենտրոնի հարակից ճանապարհահատվածում կարգելվի մեքենաների կանգառը: