Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Պարոնյան փողոցում

07.11.2025, 21:15
Վաղվանից երթևեկության կազմակերպման փոփոխություն է նախատեսված Երևանի Պարոնյան փողոցում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Պարոնյան փողոցում

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Վաղվանից երթևեկության կազմակերպման փոփոխություն է նախատեսված Երևանի Պարոնյան փողոցում, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Նոյեմբերի 8-ից Պարոնյան փ.-ից ձախ շրջադարձ կատարող տրանսպորտային միջոցների համար տեղադրված Տ2 տիպի լուսացույցը կփոխարինվի ձախ լրացուցիչ սեկցիայով, և կտեղադրվի կարմիր եզրագծերով լրացուցիչ սեկցիա, իսկ աջ շրջադարձ կատարողների համար տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան կփոխարինվի կարմիր եզրագծերով լրացուցիչ սեկցիայով: