Երթևեկի կազմակերպման փոփոխություն` Երևանի փողոցներից մեկում

07.06.2017, 16:45
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի փողոցներից մեկում:
Երթևեկի կազմակերպման փոփոխություն` Երևանի փողոցներից մեկում
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի փողոցներից մեկում, հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը։

«Տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2017 թ. հունիսի 11-ից Երևանի Աճառյան փողոցի և Աճառյան փողոցից Առինջ գյուղ տանող ճանապարհի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն»,– ասվում է հաղորդման մեջ։

Հանրապետության հրապարակում` կրկին երթևեկի կազմակերպման փոփոխություն>>

Վերոնշյալ չկարգավորվող խաչմերուկում կտեղակայվի լուսացույցային օբյեկտ։ Այսուհետ նշված խաչմերուկով տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության հերթականությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով: -0-