Երթևեկի փոփոխություն կկատարվի երանյան կենտրոնական փողոցներից մեկում (ՍԽԵՄԱ)

28.02.2018, 19:56
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի երևանյան փողոցներից մեկում:
Երթևեկի փոփոխություն կկատարվի երանյան կենտրոնական փողոցներից մեկում (ՍԽԵՄԱ)
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /Նովոստի Արմենիա/. Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի երևանյան կենտրոնական փողոցներից մեկում, հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը։

Ըստ հաղորդման, տրանսպորտային միջոցների հապաղումներից և խցանումներից խուսափելու նպատակով 2018 թվականի մարտի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևան քաղաքի Ավագ Պետրոսյան փողոցում։

 - рис.1

«Փոփոխության արդյունքում Ավագ Պետրոսյան փողոցում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Թումանյան փողոցից դեպի Սայաթ-Նովայի պողոտա ուղղությամբ»,– ասվում է հաղորդման մեջ։

Միաժամանակ նշված փողոցի երթևեկության ուղղությամբ ձախ մասում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը: -0-