Երթևեկի փոփոխություն՝ Երևանի կենտրոնի փողոցներից մեկում

09.06.2025, 15:05
Երևանի կենտրոնում երթևեկության փոփոխություն է նախատեսված
Երթևեկի փոփոխություն՝ Երևանի կենտրոնի փողոցներից մեկում

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հունիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում, հաղորդում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ – Արգիշտի փողոցների խաչմերուկում՝ Արշակունյաց պողոտա - Սուրբ Գրիգոր Լուսավորիչ - Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկից եկող ուղղությամբ դեպի Արգիշտի փողոց ձախ շրջադարձը թույլատրված երկու երթևեկելի գոտիների փոխարեն կկազմակերպվի մեկ գոտուց:

Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկում՝ դեպի «Հաղթանակի» կամուրջ ուղղությամբ ձախ շրջադարձ կատարող մեքենաններին մեկ երթևեկելի գոտու փոխարեն կթույլատրվի ձախ շրջադարձ կատարել երկու երթևեկելի գոտուց:

Ինչպես նաև Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկից դեպի «Հաղթանակի» կամուրջ ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը: