Երթևեկի փոփոխություն` Երևանի առանցքային փողոց–խաչմերուկում
15.08.2019,
20:29
Երևանի կարևոր փողոց–խաչմերուկում կկատարվի երթևեկի կազմակերպման փոփոխություն։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Երևանի կարևոր փողոց–խաչմերուկներից մեկում կկատարվի երթևեկի կազմակերպման փոփոխություն։
Ինչպես հայտնում է Ճանապարհային ոստիկանության մամուլի ծառայությունը, երթևեկության կազմակերպման փոփոխությունը կկատարվի օգոստոսի 16-ից Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտա-Գայի պողոտա-Մալյան փողոց խաչմերուկում` երթևեկության անվտանգության բարելավման և խաչմերուկի անցանելիության բարձրացման նպատակով։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գայի պողոտայով դեպի նշված խաչմերուկ 1-ին գոտով երթևեկող տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել միայն դեպի աջ՝ դեպի Մալյան փողոց, ապա Մալյան փողոցից դեպի Գայի պողոտա երթևեկող տրանսպորտային միջոցների համար նոր տեղադրված Տ2 տիպի լուսացույցի (միայն դեպի աջ) միջոցով կապահովվի մշտական կանաչ ազդանշան, որի շնորհիվ կվերանան նաև Մալյան փողոց-Մալյան փողոցի նրբանցք խաչմերուկի հապաղումներն ու խցանումները: -0-