Երթևեկի փոփոխություն Աջափնյակի բանուկ 2 խաչմերուկում (ՖՈՏՈ)
21.07.2020,
12:16
Երևանում երթևեկի փոփոխություն է նախատեսվում. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Շինարարների փողոց-Արզումանյան փողոց և Հալաբյան փողոց-Արզումանյան փողոց խաչմերուկների հատվածներում 2020 թվականի հուլիսի 22-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Այս մասին նշվում է Ոստիկանության Facebook-յան էջում:
«Փոփոխության արդյունքում՝ նշված խաչմերուկների տրանսպորտային միջոցների երթևեկության թողունակության բարձրացման նպատակով Շինարարների և Հալաբյան փողոցների վերոնշյալ խաչմերուկներին հարակից հատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը»,- նշվում է հաղորդագրության մեջ: -0-