Երկուշաբթի՝ օգոստոսի 29-ի առավել ուշագրավ նորությունները
30.08.2016,
08:00
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի՝ օգոստոսի 29-ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը:

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի՝ օգոստոսի 29-ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը:
- Հայտնի է Ազգային կինոակադեմիայի կողմից «Օսկարին» Հայաստանը ներկայացնող թեկնածու ֆիլմի ընտրության ամսաթիվը:
- Արարատում 2 տարեկան երեխան ընկել է ջրանցքը:
- Ֆրանսիայի Մայկոն քաղաքում օգոստոսի 30-ից սեպտեմբերի 4-ը կկայանա Ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին կմասնակցեն նաև հայ ըմբիշները:
- Անգլիական կայքը Մխիթարյանին համեմատել է Հիթ Լեջերի Ջոկերի հետ:
- Դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց ԱՄՆ իշխանությունների կողմից հետախուզվող ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովի կալանավորման մասին միջնորդությունը: Փակ ռեժիմով անցկացված դատական նիստում դատավորն անհիմն համարեց դատախազության միջնորդությունը և ազատեց Միրոնովին։
- Հայաստանն առաջ է անցնում Ադրբեջանից անվտանգության ցուցիչով՝ ըստ Numbeo տվյալների` աշխարհի խոշորագույն բազայի վարկանիշի։ -0-