Երկուշաբթի` հունիսի 6–ի առավել ուշագրավ նորությունները
08:00
07 Հունիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` հունիսի 6–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
Հունիսի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Բազում գյուղի բնակիչ, 32-ամյա Ալբերտ Մկրտչյանն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գլորվելով` հայտնվել ձորում։
Երկուշաբթի ժամը 10:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի 46/1 շենքի բակում կնոջ դի կա, կնոջ մոտ հայտնաբերվել է աղոթագիրք: Կա վարկած, որ տեղի ունեցածը կամ ինքնասպանություն է, կամ դժբախտ պատահար:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը գնահատում է հանգստյան օրերին Հայաստանում տեղացած տեղատարափ կարկտի վնասները, տեղեկացրել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։
Դորտմունդի «Բորուսիա» ակումբը համաձայնել է բաժանվել իր կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանից, ով հրաժարվել է երկարաձգել գերմանացիների հետ ներկայում գործող պայմանագիրը:
Ընդդիմության ակցիայի մասնակիցները հավաքվել են «Մարիոթ» հյուրանոցի մոտ, որտեղ պետք է տեղի ունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հանդիպումը ՀԿ–ների ներկաայցուցիչների հետ