Երկուշաբթի՝ հունիսի 13-ի առավել ուշագրավ նորությունները
14.06.2016,
08:00
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի՝ հունիսի 13-ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի՝ հունիսի 13-ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
- National Geogpraphic–ն ընդգրկել է Հայաստանը զբոսաշրջիկների ուշադրությանն արժանի լավագույն տասը վայրերի ցանկում:
- ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ, աջակցում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ և կայուն կարգավորմանը և տարածաշրջանում մարդասիրական խնդիրների լուծմանը, նշվում է է Սպիտակ տան կայքում հրապարակված հաղորդագրության մեջ` ի պատասխան Ադրբեջանի Քաղաքացիական հասարակության զարգացմանն աջակցող միության նախագահ Էլհամ Սուլեյմանովի խնդրագրին:
- Հայ պատգամավորները կներկայացնեն ռուս գործընկերներին 20-րդ դարի ականավոր քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի կենսագրության մանրամասները, ում մասին տեղեկությունները Ռուսաստանում իրարանցում են առաջացրել:
- Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում ռազմական գործողությունները վերսկսելու համար Ադրբեջանն այժմ ավելի շատ նախադրյալներ ունի, քան ապրիլի սկզբին, երկուշաբթի լրագրողներին է ասել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: -0-