423.43
4.2
389.61
+10
Եղանակը Երևանում
Հայ

Երկուշաբթի` մայիսի 6–ի առավել ուշագրավ նորությունները (ՎԻԴԵՈ)

08:00
07 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` մայիսի 6–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

  • Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը փորձարկել է քրաշ-թեստ` հիպոթետիկ երեխայի հետ ծնկներին: Երեխայի փոխարեն փափուկ պինգվին է եղել: Թորոսյանը և Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփն անցել են ավտոմեքենայում ամրագոտին չկապած երեխայի անվտանգության քրեշ-թեստ: Ընդամենը 30 կիլոմետր ժամ արագության դեպքում կտրուկ արգելակման ժամանակ փափուկ պինգվինը, որը եղել է երեխայի փոխարեն, ընկել է առջևում նստած նախարարի ծնկներից: Թորոսյանը նշել է, որ ավելի լավ է մի փոքր անհարմարություն պատճառել երեխային և սովորացնել նրան հատուկ նախատեսված նստարանին կամ ամրագոտուն, ինչի շնորհիվ հնարավոր կլինի փրկել նրա կյանքը: Նշենք, որ Հայաստանում վերջերս սկսել են գործել օրենսդրական փոփոխություններ` մեքենաներում երեխաների փոխադրման համար: Այսուհետ երեխաների տեղափոխման հատուկ սարքավորումները բաժանված են երկու տեսակի` 0-ից 7 և 7-ից 12 տարեկանների համար: Երկրորդ խմբի առանձնահատկությունն է ամրագոտիների օգտագործման հնարավորությունը, որոնք ի սկզբանե առկա են ավտոմեքենայում:

  • Հայաստանում, հնարավոր է, ներդրվի երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքների բալային համակարգ։ Ինչպես նշել է ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը, համակարգը կարող է ուժի մեջ մտնել մինչև տարեվերջ։

  • 2019 թ.-ի սեպտեմբերից Հայաստանի ուսանողներն օրինական հնարավորություն կստանան աշխատել ուսմահ հետ զուգահեռ: Ինչպես նշել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, մինչև մայիսի 15-ը կպատրաստվի օրինագծերի փաթեթ, և մայիսի 20-ին այն կներկայացվի կառավարության հաստատմանը: Նախաձեռնության նպատակն է աջակցել ուսանողներին` հնարավորություն տալով աշխատել ուսման հետ զուգահեռ։

  • Հայաստանում, հնարավոր է, կրճատվի մանկապարտեզ հաճախող երեխայի ծնողի աշխատանքային ժամը։ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացված փաստաթղթում առաջարկվում է, որպեսզի նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխա խնամող աշխատողը հնարավորություն ստանա աշխատանքային օրը ավարտել ժամը 17:00-ին, եթե իր աշխատանքային օրվա ավարտը 18:00-ն է:
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտակարգ իրավիճակների նախարարությունում ներկա է գտնվել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից Հայաստանին տրամադրված հրշեջ մեքենաների ներկայացման արարողությանը։ Նշենք, որ Ճապոնական կողմը մեր երկրին տրամադրել է 14 հրշեջ ավտոմեքենա, 3 ավտոսանդուղք և 1 կարգավար մեքենա:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:30
09 Ապրիլի 2024
Հայաստանում ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով․ սպասվում են անձրևներ, գետերում՝ ջրի վտանգավոր ելքեր
Ցիկլոնի արդյունքում ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով․ սպասվում են անձրևներ, գետերում՝ ջրի վտանգավոր ելքեր

14:55
09 Ապրիլի 2024
Տեղ գյուղում տուն է վնասվել ադրբեջանցիների անկանոն կրակի հետևանքով (ՖՈՏՈ)
Տեղ գյուղում տուն է վնասվել ադրբեջանցիների անկանոն կրակի հետևանքով. ՖՈՏՈ
14:23
09 Ապրիլի 2024
Ադրբեջանի ՊՆ–ն օրվա մեջ երկրորդ անգամ ապատեղեկատվություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ–ն օրվա մեջ երկրորդ անգամ ապատեղեկատվություն է տարածել
12:36
09 Ապրիլի 2024
Ամերիաբանկը հայտնեց բաժնետոմսերի վաճառքի գործարքի փակման մասին
Ամերիաբանկն իր պաշտոնական կայքում տեղեկացրեց վաճառքի գործարքի ավարտի և բաժնետերերի կառուցվածքում փոփոխությունների մասին
11:17
09 Ապրիլի 2024
ՆԳՆ–ից մեկնաբանել են Երևանի կենտրոնում ադրբեջանցի դիվերսանտի ձերբակալման լուրերը
ՆԳՆ–ից մեկնաբանել են Երևանի կենտրոնում ադրբեջանցի դիվերսանտի ձերբակալման լուրերը
11:07
09 Ապրիլի 2024
Ադրբեջանը կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
21:15
08 Ապրիլի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Ուշադրություն․ 24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
15:30
08 Ապրիլի 2024
ԵԽ գլխավոր քարտուղարը պաշտոնական այցով Երևանում է․ հանդիպել է ՀՀ ԱԳ նախարարի հետ
ԵԽ գլխավոր քարտուղարը պաշտոնական այցով Երևանում է․ հանդիպել է ՀՀ ԱԳ նախարարի հետ
14:22
08 Ապրիլի 2024
Երևանի և Բաքվի միջև նոր էսկալացիայի ռիսկը պահպանվում է, բայց լայնամասշտաբ էսկալացիայի հավանականությունը փոքր է․ ընդդիմադիր պատգամավոր
Նա նշել է, որ Ադրբեջանը զինվում է բոլորի աչքի առաջ. Եվ բնական է, որ մի օր այդ զենքը կկիրառվի
13:48
08 Ապրիլի 2024
Հիստերիկ դրսևորումներ են, էսկալացիայի վտանգ չկա․ Անդրանիկ Քոչարյանը՝ սահմանային կրակոցների մասին (ՎԻԴԵՈ)
Հիստերիկ դրսևորումներ են, էսկալացիայի վտանգ չկա․ Անդրանիկ Քոչարյանը՝ սահմանային կրակոցների մասին․ ՎԻԴԵՈ
11:33
08 Ապրիլի 2024
Բողոքի ակցիա ԱԳՆ–ի մոտ՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների
Այս պահին բողոքի ակցիա է ընթանում ՀՀ ԱԳՆ–ի շենքի մոտ
10:47
08 Ապրիլի 2024
Խախտում է հայտնաբերվել «Արթուրս Աղվերան Ռեզորթ»–ում (ՖՈՏՈ)
Խախտում է հայտնաբերվել «Արթուրս Աղվերան Ռեզորթ»–ում․ ՖՈՏՈ