Երկուշաբթի` հունիսի 24–ի առավել ուշագրավ նորությունները

25.06.2019, 08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի`  հունիսի 24–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
Երկուշաբթի` հունիսի 24–ի առավել ուշագրավ նորությունները
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` հունիսի 24–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստ։Ողջունելով ներկաներին՝ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Պետք է արձանագրել, որ մեր նախորդ նիստից հետո ցավոք Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլև հակառակը, որոշակի գործընթացներ են տեղի ունենում մեր միջավայրում, որոնք մեզ ստիպում են ավելի աչալուրջ լինել մեր անվտանգային մարտահրավերների հարցում: Այսօրվա նիստի օրակարգում ունենք նաև տարածաշրջանային իրավիճակի հետ առնչվող ընթացիկ հարցեր, որոնց քննարկման արդյունքում մեր որոշումները պիտի ծառայեն անվտանգային մարտահրավերների պատշաճ կառավարմանը: 

Նախօրեին հայկական ԶԼՄ–ներում տեղեկատվություն է տարածվել, որ գիշերվանից հայկական ավտոբուսին թույլ չեն տալիս հատել ռուս–վրացական սահմանը։ Իրավիճակը Facebook–յան պաշտոնական էջում պարզաբանել է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։ 

նախօերին առավոտյան ԱԻՆ–ում գազի արտահոսքի ահազանգ է ստացվել Մանկավարժական համալսարանում։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, հունիսի 24-ին, ժամը 10:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Մանուկյան փողոցում գտնվող Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի մասնաշենքի հետնամասում գազի հոտ է զգացվում, ուսանողների ինքնազգացողությունը վատացել է, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը մոտ 60 ուսանող և աշխատակից տեղի ուժերով տարհանվել է:

ԱԻՆ–ից նաև հայտնում են, որ գազի արտահոսք չի հայտնաբերվել:

«Վետո» քաղաքացիական նախաձեռնության մասնակիցները երկուշաբթի բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանի Սահմանադրական դատարանի շենքի առջև դրա բնականոն աշխատանքին խոչընդոտելու փորձը կանխելու նպատակով։

Ինչպես լրագրողներին հայտնեց նախաձեռնության կազմակերպիչ, բլոգեր, Հայաստանի նախկին ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը, ակցիան անցկացվում է սահմանադրական կարգը դատական համակարգի աշխատանքը կաթվածահար անելու միջոցով տապալելու կանխման նպատակով։