Երկուշաբթի` հուլիսի 22–ի առավել ուշագրավ նորությունները

23.07.2019, 08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` հուլիսի 22–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
Երկուշաբթի` հուլիսի 22–ի առավել ուշագրավ նորությունները

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` հուլիսի 22–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությունում ներկա է գտնվել ռազմաուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական միջոցառմանը։ արչապետը շնորհավորել է բոլոր շրջանավարտներին ուսումնական հաստատություններն ավարտելու, սպայական կոչում ստանալու կապակցությամբ և մի խումբ շրջանավարտների անձամբ հանձնել ավարտական փաստաթղթերը: 
  • ԱԻՆ-ը նախօրեին կադրեր է հրապարակել Խորենացու փողոցում բնակելի տանը բռնկված հրդեհից հետո: Ինչպես նշվում է տեսանյութում, հրդեհի հետևանքով այրվել է ամբողջությամբ տանիքը, խոհանոցը և տան պահեստային հատվածը: Հուլիսի 22-ին, ժամը 11:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացու փողոցի 47/1 հասցեի մոտակայքում այրվում է մեկհարկանի բնակելի տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: 
  • Հայաստանի պաշտպանության նախարարությունը միջոցներ է ձեռնարկել Ելփին գյուղն Ադրբեջանի կողմից գնդակոծելու կապակցությամբ: Այդ մասին այսօր` հուլիսի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ հուլիսի 17-ի գիշերն Ադրբեջանի ԶՈՒ-ն Նախիջևանի տարածքից գնդակոծել է Վայոց Ձորի Ելփին գյուղը:«Կրակոցը եղել է ոչ նպատակային, այսինքն ոչ թիրախավորող: Ամեն դեպքում մենք միջոցներ ենք ձեռնարկել, նաև կապ է հաստատված հարևանի հետ, որպեսզի չկրկնվեն այդ դեպքերը», - ասաց նա: Նախարարը տեղեկություն է ներկայացրել նաև սահմանագծում իրավիճակի մասին: «Սահմանի որոշ մասերում կա վերահսկելի լարվածություն, բայց անհանգստանալու խնդիր չունենք: Զուտ ինժեներական աշխատանքներ են կատարվում», - ասաց Տոնոյանը: 

Ինչպես հայտնում է նախարարության մամուի ծառայությունը, Մեծ Բրիտանիայի Բաթ քաղաքում հուլիսի 15-22-ն անցկացված Մաթեմատիկայի 60-րդ հոբելյանական միջազգային օլիմպիադայում, որին մասնակցում էր 72 երկրի 285 աշակերտ, հայ դպրոցականները նվաճել են 2 արծաթե, 1 բրոնզե մեդալներ, ինչպես նաև արժանացել 2 գովասանագրի:

Հունգարիայի Սեգեդ քաղաքում հուլիսի 14-21-ն անցկացված Կենսաբանության 30-րդ հոբելյանական միջազգային օլիմպիադային, որին մասնակցում էր 72 երկրի 285 աշակերտ, մեր թիմը նվաճել է 1 բրոնզե մեդալ և 1 գովասանագիր:

Առջևում՝ Քիմիայի 51-րդ, Աստղագիտության և Աստղաֆիզիկայի 13-րդ և Ինֆորմատիկայի 26-րդ օլիմպիադաներն են։ -0-