420.39
4.19
395.1
+16
Եղանակը Երևանում
Հայ

Երկուշաբթի` հուլիսի 1–ի առավել ուշագրավ նորությունները

08:00
02 Հուլիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` հուլիսի 1–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
  • Հայաստանի ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ ՍուրենյանըFacebook-յան իր էջում հայտնել է, թե ինչպիսի հուլիս է սպասվում հայաստանցիներին։

Նրա կանխատեսմամբ, այս տարվա հուլիսին հանրապետության տարածքի եղանակակլիմայական պայմանների ձևավորման վրա իրենց հիմնական ազդեցությունն են թողնելու Սև ծովից ներթափանցող խոնավ և սառը օդային հոսանքները, ինչով պայմանավորված հուլիս ամսին միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է 1 աստիճանով նորմայից ցածր, իսկ տեղումների քանակը նորմայից ավելի։

  • ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: ԱԱԾ տնօրենն առանձին ոլորտներում կատարված աշխատանքների վերաբերյալ տվել թ խիստ գնահատականներ, իսկ որոշ ուղղություններով դրանց արդյունքները գնահատել ոչ բավարար՝ ընդգծելով դրանց կատարելագործման և առավել բարձր նշաձող սահմանելու անհրաժեշտությունը: 

Էջմիածնում նոր ուղևորատար ավտոբուսներ են հայտնվել։Այս մասին հայտնել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։ «Կարո՞ղ եք գուշակել՝ ինչ մեքենաներ են սրանք. այո, այո, մեր ավտոբուսներն են, որոնք արդեն ժամանել են Երևան: Մաքսատնից դրանք դուրս բերելուց և համապատասխան ուսումնասիրությունները կատարելուց հետո մարդատար մեքենաներն արդեն կտեսնեք Էջմիածնի փողոցներում: Ներքաղաքային տրանսպորտը տարիներ շարունակ քաղաքում առկա կարևոր խնդիր էր, որի լուծումն արդեն նշմարվում է: Շնորհակալություն ենք հայտնում բարեկամ Ֆրանսիային, մասնավորապես՝ Նիցցա քաղաքին, անչափ թանկ նվերի համար», – նշել է Գասպարյանը: 

Տվյալ նախաձեռնությունը մտահոգություն է առաջացրել Ժուռնալիստների միության շրջանակում, որը հանդես է եկել հայտարարությամբ։

Հայտարարության մեջ նշվում է, որ մտահոգիչ է այն հանգամանքը, որ նախագիծը մինչ e-draft.am-ում հանրային քննարկման ներկայացնելը նախապես չի քննարկվել շահագրգիռ անձանց (ԶԼՄ-ների և լրագրողական համայնքի) հետ։ «Խորապես համոզված ենք, որ զանգվածային լրատվության միջոցներին վերաբերող ցանկացած նախագիծ նախ և առաջ պետք է քննարկվի և համաձայնեցվի ԶԼՄ-ների և լրագրողների հետ»,– նշվում է հաղորդման մեջ։

Հայտարարության հեղինակները նշում են նաև, որ նախագիծը վերաբերում է միայն նյութական կրիչի վրա թողարկվող (թղթային) ԶԼՄ-ներին և որևէ կերպ չի կարգավորում այն ԶԼՄ-ների գործունեությունը, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են բացառապես օնլայն տիրույթում (օրինակ՝ օնլայն լրատվական կայքեր)։

Նշվում է, որ ՀՀ-ում առկա է թղթային և օնլայն ԶԼՄ-ների կարգավիճակի հավասարեցման խնդիր։  Հայտարարությունում ընդգծվում է, որ ԶԼՄ-ների հաշվառման համակարգը պետք է լինի ավելի ճկուն, քան նախագծով առաջարկվող համակարգն է։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:51
17 Ապրիլի 2024
Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանուն քո հայրենիքի. Փաշինյանը՝ տավուշցիներին
Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանուն քո հայրենիքի, հանուն քո երկրի, այսօր տավուշցիներին է ասել Փաշինյանը
19:43
17 Ապրիլի 2024
Իշխանության ամենավերին օղակներից հրահանգված արտադատարանական հաշվեհարդար․ ՀԱԿ–ը՝ Սամվել Վարդանյանի միջադեպի մասին
Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել ՔՊ–ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի և Սամվել Վարդանյանի միջադեպի կապակցությամբ
19:31
17 Ապրիլի 2024
Երևանում 3–րդ հարկից ընկած երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա, վիճակը կայուն ծանր է
Երևանում 3–րդ հարկից ընկած երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա
15:58
17 Ապրիլի 2024
Դեղերը թաքցրել են մեքենայի դռների պաստառների, հետևի նստատեղի, բեռնախցիկի պաստառի տակ․ Հայաստան են փորձել ներմուծել 67կգ դեղորայք (ՖՈՏՈ)
Դեղերը թաքցրել են մեքենայի  դռների պաստառների, հետևի նստատեղի, բեռնախցիկի պաստառի տակ․ ՖՈՏՈ
15:23
17 Ապրիլի 2024
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ARMMONO 22-րդ ամենամյա միջազգային փառատոնին, որն այս տարի անցկացվում է Երևանում՝ ապրիլի 17-ից մայիսի 3-ը
14:05
17 Ապրիլի 2024
Ծեծել են, խոշտանգել․ ՔՊ–ական պատգամավորի մասնակցությամբ միջադեպն իսկական սկանդալի է վերածվել (ՎԻԴԵՈ)
Սամվել Վարդանյանը ծեծի է ենթարկվել Քննչական կոմիտեից ոստիկանության Ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելու ճանապարհին․ ՎԻԴԵՈ
13:08
17 Ապրիլի 2024
Փաշինյանն այցելել է Ոսկեպար
Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ
13:00
17 Ապրիլի 2024
Դուբայից Երևան և հակառակ ուղղությամբ չվերթերը չեղարկվել են
Դուբայից Երևան և հակառակ ուղղությամբ չվերթերը չեղարկվել են
11:44
17 Ապրիլի 2024
Քիչ առաջ պայթեցվեց ՊՆ նախկին շենքը (ՎԻԴԵՈ)
Ինչպես են պայթեցնում ՊՆ նախկին շենքը․ ՎԻԴԵՈ
09:56
17 Ապրիլի 2024
Այսօր կպայթեցվի ՊԵԿ վարչական շենքը
Այսօր կպայթեցվի ՊԵԿ վարչական շենքը
20:21
16 Ապրիլի 2024
ՊՆ պաշտոնյան 125.000 դոլար կաշառքի դիմաց զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ է կատարել
ՊՆ պաշտոնյան 125.000 դոլար կաշառքի դիմաց  զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ է կատարել
16:11
16 Ապրիլի 2024
Երևանում վաճառվող կոնֆետներում արգելված նյութ է հայտնաբերվել․ ՀՀ–ում դրա իրացումն արգելվել է
Ուշադրություն․ՍԱՏՄ–ից հորդորում են ս չգնել նշված վտանգավոր մթերքը և, դրանցից որևէ մեկը որևէ խանութում նկատելու դեպքում, տեղեկացնել Տեսչական մարմնի թեժ գծի 118 անվճար հեռախոսահամարով