436.87
4.38
404.47
+1
Եղանակը Երևանում
Հայ

Երկուշաբթի` հոկտեմբերի 7–ի առավել ուշագրավ նորությունները

08:00
08 Հոկտեմբերի 2019
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` հոկտեմբերի 7–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։

  • Երևանում մեկնարկել է WCIT-2019 ՏՏ համաշխարհային 23–րդ համաժողովը, որն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում։

Նախօրեին Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել նվագախմբի բացառիկ համերգ, որի կազմում ներառվել են աշխարհի այն 15 երկրների երաժիշտները, որտեղ անցկացվել է WCIT–ը։ Այնուհետև ելույթ է ունեցել աշխարհահռչակ դիջեյ և երաժշտական պրոդյուսեր Արմին վան Բյուրենը։

WCIT–ը ՏՏ ոլորտի նշանակալից միջոցառում է, որն անցկացվում է ՀՀ կառավարության աջակցության և բարձր հովանու ներքո։

Այս տարի WCIT 2019–ն անցկացվում է «Ապակենտրոնացման ուժ. հեռանկարներ և ռիսկեր» խորագրով։ Համաժողովի ժամանակ քննարկվելու է, թե ինչպես են տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաներն ազդում եկամտի և բարեկեցության, հուսալիության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։

Այս մասին նշվում է Առողջապահության նախարարության Facebook–յան էջում։ 

«Երիտասարդ կինն առողջական գանգատներ ուներ և երեկ երեկոյան հոսպիտալացվել է: Վերջինիս մոտ ախտորոշվել է աջակողմյան թոքաբորբ: Նրա վիճակը կայուն է, գտնվում է բժիշկների հսկողության տակ: Նախարարը Հայկուհու հետ զրույցում նշեց, որ հետևողական է լինելու թե՛ բուժման և թե՛ դեպքի բացահայտման ամբողջ ընթացքին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հայկական լրատվամիջոցների հաղորդմամբ` սեպտեմբերի 24–ին նորածին է մահացել «Հանրապետական ծննդատանը»։ Նորածնի ծնողների խոսքերով, նրանք ավելի վաղ անանուն զանգ էին ստացել, ըստ որի՝ երեխայի դին դատաբժշկական փորձաքննության չի ուղարկվել՝ չնայած որ ծննդատանն իրենց այլ բան էին ասել։ Մահացած նորածնի մոր խոսքով, նա կասկած ունի, որ երեխային գողացել են, վաճառել, օրգան են վաճառել, քանի որ նա ոչ մի անգամ մահացած փոքրիկին չի տեսել։ Միջադեպին արձագանքել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` նշելով, որ որևէ հայտարարությամբ մինչ այս պահը հանդես չի եկել, քանի որ նյութեր էին նախապատրաստվում՝ քրեական գործ հարուցելու և դեպքի հանգամանքները պարզելու համար։ 

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի պաշտոնական բացման արարողությանը, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը: 

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել բացման ելույթով, որում նշել է. «Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային կոնգրեսի հարգելի մասնակիցներ, հարգելի հյուրեր, ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանում՝ համաշխարհային նշանակության այս հավաքի բացման առիթով։Մեզ համար մեծ պատիվ է և հաճույք այսպիսի համաժողով հյուրընկալելը, որովհետեւ այն շատ լավ առիթ է ձեզ եւ ձեր միջոցով միջազգային հանրության հետ խոսելու Հայաստանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր դարձնելու մեր ռազմավարության մասին, եւ ես հույս ունեմ՝ մեր երկրում անցկացրած մի քանի օրերի ընթացքում դուք կզգաք այն նոր էներգիան եւ մթնոլորտը, որ մեր երկիրը համակել է նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո», – նշել է ՀՀ վարչապետը։ 

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները ձեռնարկվեցին լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ստացված տեղեկությունների իսկությունը պարզելու, ինչպես նաեւ նշված անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Միջոցառումներին մասնակցեցին նաև ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները։ Արդյունքում պարզվեց ներգրավված անձանց ինքնությունը։ Միջոցառման այդ փուլում սերտ համագործակցություն ծավալվեց նաև Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ծառայողների հետ։ Դրա արդյունքում էլ պարզվեց, որ քաղաքացիներից մեկն իրոք ստացել էր եվրոպական երկիր մուտք գործելու արտոնագիր և մեկնել։

Այնտեղ փոխպատվաստման վիրահատության միջոցով վերցվել էր նրա օրգանը՝ երիկամը։ Նշված հանգամանքը հավաստեց նաև նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքում ստացված փորձագետի եզրակացությամբ։

Հարուցվեց քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 125-րդ պրիմ հոդվածի հատկանիշներով, այն է՝ մարդու օրգանների (և) կամ հյուսվածքների ապօրինի շրջանառությունը։

Քրեական գործի շրջանակներում տվյալ անձը հրավիրվեց ոստիկանություն և ցուցմունք տվեց, որ իրոք երիկամի առուվաճառքի շուրջ խոսակցություններ է վարել այդպիսի առաջարկով իրեն դիմած մարդու հետ։

Նրա կազմակերպմամբ մի քանի անգամ մեկնել է եվրոպական տվյալ երկիր բժշկական հետազոտություն անցնելու և ըստ ցուցմունքի հերթական անգամ այդպիսի բժշկական հետազոտություն կազմակերպելու նպատակով իրեն տեղափոխել են եվրոպական երկիր և այնտեղ արդեն օգտվելով տվյալ երկրի լեզվին չտիրապետելու, ինչպես նաև միայնակ այդտեղ գտնվելու հանգամանքներից, օգտագործելով նաև պարտքային կախվածության հետևանքով առաջացած վիճակի խոցելիությունը, առանց նրա վերջնական համաձայնությունը ստանալու՝ նրան ենթարկել են վիրահատության, ինչի միջոցով էլ վերցրել են երիկամը։

Ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում այս հանցագործությանը ներգրավված գրեթե բոլոր անձանց ինքնությունները պարզվել են․

Հիշեցնենք, որ Քոչարյանի պաշտպանները երկուշաբթի ավելի վաղ միջնորդություն էին ներկայացրել գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի վերաբերյալ։ -0-



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
20 Փետրվարի 2024
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են․ նախաձեռնվել է քրվարույթ
Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե
17:57
20 Փետրվարի 2024
BOGG խորհրդի ղեկավարը ներկայացրել է ֆինանսական խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները (ՎԻԴԵՈ)
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ
12:49
20 Փետրվարի 2024
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել․ նրանց մեղադրանք է ներկայացվել
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել
11:55
20 Փետրվարի 2024
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Ամփոփվել են 2024-2025 ուսուտարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
19:37
19 Փետրվարի 2024
Այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
ՊԵԿ–ից հայտնում են, որ այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
19:17
19 Փետրվարի 2024
Գիրք նվիրելու օրը նշվեց Երևանի կոնյակի գործարանում (ՖՈՏՈ)
Ավանդույթի համաձայն փետրվարի 19-ին Երևանի կոնյակի գործարանում նշվեց Գիրք նվիրելու օրը
15:56
19 Փետրվարի 2024
Transavia–ն չվերթեր կիրականացնի Լիոն–Երևան–Լիոն երթուղով
Transavia–ն չվերթեր կիրականացնի Լիոն–Երևան–Լիոն երթուղով
14:51
19 Փետրվարի 2024
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության ցանկանում են բռնագանձել շուրջ 37մլն դոլար
Տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության ցանկանում են բռնագանձել շուրջ 37մլն դոլար
13:00
19 Փետրվարի 2024
Ամերիաբանկը միանալու է Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբին որպես ինքնուրույն լիիրավ անդամ
Գործարքի համաձայն` Խումբը կդառնա Ամերիաբանկի հիմնական բաժնետեր
10:01
19 Փետրվարի 2024
Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը․ գրադարաններում և թանգարաններում նախատեսված են տարաբնույթ միջոցառումներ
Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը․ գրադարաններում և թանգարաններում նախատեսված են տարաբնույթ միջոցառումներ
23:22
16 Փետրվարի 2024
ՀՀ վարչապետը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
Փաշինյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ