ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` հոկտեմբերի 28–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
Նա նշել է, որ 2020թ.–ին կառավարությունն ակնկալում է որոշակի տնտեսական ակտիվություն և սոցիալական վիճակի փոփոխություն Հարկային օրենսգրքի բարեփոխման արդյունքում, որը ողջ ծավալով ուժի մեջ կմտնի 2020թ.–ի հունվարից։
«Դա կապված չէ Վանեցյանի հետ։ Պարզապես Պետական վերահսկողական ծառայությունն իր աշխատանքի շրջանակում ստուգում է մեր ֆինանսական երկամյա գործունեությունը»,– ասաց նա։
«Ես ասել եմ, որ մեղադրանքն անօրինական է, որ ամեն ինչ արել եմ Սահմանադրության և օրենքի շրջանակում։ Որևէ նախնական պայմանավորվածություն չի եղել, ամեն ինչ կատարվել է Ազգային ժողովի սովորական գործունեության շրջանակում»,– ասաց Բաբլոյանը։ -0-