Երկրաշարժ է տեղի ունեցել Սյունիքում
28.02.2017,
11:06
Երեքշաբթի առավոտյան 10։17–ին 3.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Երեքշաբթի առավոտյան 10։17–ին 3.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Սյունիքի մարզում, հայտնում է Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Երկրաշարժի օջախը գտնվում է 10 կմ խորության վրա, էպիկենտրոնում ցնցումների ուժգնությունը կազմել է 5 բալ։
Ցնցումները հիմնականում զգացվել են Մեղրիում և Կապանում։
Տեղի փրկարարների և ոստիկանների հետ դպրոցներում, մանկապարտեզներում և մի քանի հաստատություններում կատարվել են տարհանումներ։
Ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան։ -0-