Երկրաշարժ Շիրակում, Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ նիստի հետաձգումը. ամփոփում ենք սեպտեմբերի 23-ի լրահոսը
08:15
24 Սեպտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ներկայացնում ենք չորեքշաբթի՝ սեպտեմբերի 23-ի առավել ուշագրավ նորությունները:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, հետաձգվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդության քննությունը։ Նիստը չի կայացել պաշտպանների բացակայության պատճառով. նրանք պատշաճ ծանուցված չեն եղել։
Հայտնի է էքստեռն ավարտական քննությունների 3-րդ քննաշրջանի ժամանակացույցը:
«Զվարթնոց» օդանավակայանը հրապարակել է այն ավիաընկերությունների ցանկը, որոնցով ճամփորդելիս պարտադիր է COVID-19-ի ՊՇՌ հետազոտության պատասխանի առկայությունը։ -0-
2024 թվականին եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները հայտարարագիր ներկայացնելու համար նախևառաջ պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն. ՎԻԴԵՈ