Երկրաշարժ Արցախում, նպաստներ կառավարությունից, դիվերսիոն ներթափանցման փորձ ադրբեջանական կողմից․ ամփոփում ենք երկուշաբթի՝ մարտի 30-ի լրահոսը
31.03.2020,
08:00
Երկրաշարժ Արցախում, նպաստներ կառավարությունից, դիվերսիոն ներթափանցման փորձ ադրբեջանական կողմից․ ամփոփում ենք երկուշաբթի՝ մարտի 30-ի լրահոսը
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Ներկայացնում ենք երկուշաբթի՝ մարտի 30-ի առավել ուշագրավ նորությունները։
- Եվս մեկ զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, ՊՆ–ն ներկայացրել է կորոնավիրուսի հետ կապված ընթավիկ վիճակագրությունը Զինված ուժերում։
-
Հայտնի է դարձել ապրիլի թոշակների տրամադրման ամսաթիվն ու ընթացակարգը։
-
ՀՀ կառավարության կողմից նպաստներ կստանան հղի կանայք, գրանցված աշխատողները և աշխատանքից ազատված քաղաքացիները։
- Արցախում երկրաշարժ է գրանցվել։
- Տավուշի մարզում ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, որի հետևանքով վիրավորվել է երկու զինծառայող և 14-ամյա երեխա։-0-

