Երիտասարդ կինը հագուստի խանութ–սրահից դրամապանակ է գողացել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
07.09.2016,
17:56
2016թ. օգոստոսի 28-ին երիտասարդ կինը հագուստի խանութ-սրահի աշխատասենյակում գտնվող պայուսակից գաղտնի հափշտակել է քաղաքացու դրամապանակը:
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 2016թ. օգոստոսի 28-ին երիտասարդ կինը հագուստի խանութ-սրահի աշխատասենյակում գտնվող պայուսակից գաղտնի հափշտակել է քաղաքացու դրամապանակը, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդման, դրամապանակում եղել են կանխիկ գումար և բանկային քարտեր՝ վերջինիս պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հագուստի խանութի-սրահից դրամապանակի գողություն կատարած անձի ինքնությունը։
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի և 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել են խանութ-սրահի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության։ Տեսագրության մեջ երևում է, որ երիտասարդ մի աղջիկ, մուտք գործելով աշխատասենյակ, վերցնում է դրամապանակն ու հեռանում:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված կնոջ ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են տեսանյութում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, կարող են հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին: -0-