Երևանյան «Վերնիսաժի» բարեկարգման ծրագիրը պետք է բոլորի «սրտով լինի». քաղաքապետ

22.04.2016, 15:25
Երևանի կենտրոնում գտնվող «Վերնիսաժ» տարածքի վերանորոգման և արդիականացման վերջնական ծրագիրը պետք է բոլոր շահագրգիռ կողմերի «սրտով լինի»:
Երևանյան «Վերնիսաժի» բարեկարգման ծրագիրը պետք է բոլորի «սրտով լինի». քաղաքապետ
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի կենտրոնում գտնվող «Վերնիսաժ» տարածքի վերանորոգման և արդիականացման վերջնական ծրագիրը պետք է բոլոր շահագրգիռ կողմերի «սրտով լինի», ասել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Քաղաքապետարանը նախատեսում է բարեկարգել և արդիականացնել Վերնիսաժի տարածքը, որտեղ իրականցվում է հուշանվերների, թանկարժեք իրերի և արվեստի գործերի առևտուր: Այն զբոսաշրջիկների և տեղացիների սիրված վայրերից է:

Երևանի քաղաքապետին ուրբաթ օրը ներկայացվել են «Վերնիսաժի» նորոգման, արդիականացման և բարեկարգման լրացուցիչ առաջարկներ:

Մարգարյանն ընդգծել է Երևանի համար Գլխավոր պողոտայի առանձնահատուկ նշանակությունը, ինչպես նաև մայրաքաղաքում կանաչապատ տարածքների պահպանման և ընդլայնման կարևորությունը:

Մշակող խմբի անդամները հավաստիացրել են, որ ծրագրում հաշվի են առնվել հասարակայնության բաց քննարկումների ընթացքում ներկայացված, ինչպես նաև գրավոր առաջարկները: Դրանք վերլուծվել են մասնագետների կողմից, իսկ որոշները` ընդգրկվել են վերջնական տարբերակում: -0-