Երևանը փետրվարին ռուս զբոսաշրջիկների նախընտրելի ուղղությունների տասնյակում է

13.02.2017, 20:42
Հայաստանի մայրաքաղաքն ընդգրկվել է փետրվարի տոներին ռուս զբոսաշրջիկների նախընտրելի քաղաքների տասնյակում։
Երևանը փետրվարին ռուս զբոսաշրջիկների նախընտրելի ուղղությունների տասնյակում է
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի մայրաքաղաքն ընդգրկվել է փետրվարի տոներին ռուս զբոսաշրջիկների նախընտրելի քաղաքների տասնյակում, հայտնում է RoomGuru.ru հյուրանոցների որոնման ծառայությունը։

Ծառայության տվյալներով, Երևանում ապրելն օրական կազմում է միջինը 47 եվրո։

Ամենահայտնի ուղղությունների տասնյակում են` Մինսկը, Թբիլիսին, Բաքուն, Բուդապեշտը, Թալինը, Բարսելոնան, Երևանը, Ռիգան, Վիլնյուսը և Հռոմը։ Ծառայության տվյալներով, ամենաբյուջետային ուղղությունը Վիլնյուսն է (օրական միջինը 37 եվրո), իսկ ամենից թանկը` Հռոմում (ավելի քան 100 եվրո)։

Վարկանիշը կազմվել է 2017 թվականի փետրվարի 23–ից 26–ը հյուրանոցների նապապատվիրման տվյալներով։

ՏուրՍտատ գործակալության տվյալներով, 2017 թվականին ռուսների ճանապարհորդություններն արտերկիր հանգստյան օրերին աճել է 10 տոկոսով նախորդ տարվա համեմատ։ -0-