412.76
4.77
386.62
+20
Եղանակը Երևանում
Հայ

Երևանը կդառնա «կանաչ քաղաք»

12:26
25 Օգոստոսի 2017
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետարանում ներկայացվել է «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիրը:

Գերատեսչության մամուլի ծառայության տեղեկացմամբ, ծրագիրը մշակվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցության շրջանակում։

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, ներկայացնելով ծրագիրը, համոզմունք է հայտնել, որ «Կանաչ քաղաք»-ի իրագործումը կարևոր նշանակություն կունենա քաղաքային տնտեսության զարգացման տեսանկյունից:

Նա ներկայացրել է ծրագրի հետ կապված իր դիտարկումներն ու առաջարկները: Հաշվի առնելով, որ Երևանի բնապահպանական իրավիճակի համակարգված բարելավումը մայրաքաղաքի զարգացման ծրագրերի հիմնական գերակայություններից է՝ քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ ծրագիրը կընդգրկվի Երևանի զարգացման ծրագրերում:

«Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի թիմի ղեկավար, Ծրագրի խորհրդատու ճանաչված միջազգային «Էրնստ ընդ Յանգ» ընկերության ներկայացուցիչ Անդրեա Չիրլիչովան, շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, նշելով, որ «Կանաչ քաղաք»-ի հիմնական նպատակն է խթանել քաղաքի տնտեսական և սոցիալական աճը` անդրադառնալով մայրաքաղաքի բնապահպանական մարտահրավերներին։

Ереван, лето,осень, фоторепортаж

Հանդիպման ընթացքում ծրագրի պատասխանատուները մանրամասն ներկայացրել են ծրագրի ընդհանուր դրույթներն ու ռազմավարությունը, համայնքի բնապահպանական մարտահրավերները և ըստ ոլորտների նախատեսված քայլերն ու թիրախային այն խնդիրները, որոնք պետք է լուծումներ ստանան ծրագրի իրականացման արդյունքում:

Մասնավորապես ուսումնասիրությունների շրջանակում գնահատվել է մայրաքաղաքի օդի, ջրային ռեսուրսների, հողի, կենսաբազմազանության և էկոհամակարգերի վիճակը, դրանց վրա բացասական ներազդող գործոնները և առկա օրենսդրական լուծումները՝ հիմնվելով միջազգայնորեն ընդունված չափանիշների վրա։

Ереван, люди, лето, фоторепортаж

Գործողությունների ծրագիրն անցել է ռազմավարական էկոլոգիական գնահատում, որի շրջանակում կազմակերպվել են հանրային լսումներ:

Քաղաքապետարանից հայտնում են, որ «Կանաչ քաղաք» ծրագրի իրագործումը նախատեսված է տեղական գործընկերների և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ և ֆինանսական հաստատությունների հետ համագործակցությամբ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:28
31 Մայիսի 2023
Հայաստանի համալսարաններից մեկում նախատեսվում է ամսական կրթաթոշակը դարձնել 70 հազար դրամ
Նախարարի խոսքով, այդ համալսարանում ընդունելությունը խրախուսելի դարձնելու նպատակով նախատեսվում է կրթաթոշակային ծրագիր ներդնել
10:15
31 Մայիսի 2023
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
19:37
30 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջանում, այդ թվում` Կենտրոնում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
16:57
30 Մայիսի 2023
Պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի հանքավայրում բացահանքի աշխատանքը դադարեցվել է
Ձեռնարկության աշխատակիցների համար մշտական վտանգի իրավիճակը շարունակվում է արդեն մեկ ամսից ավելի
15:41
30 Մայիսի 2023
Փոխվարչապետը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում
Մհեր Գրիգորյանը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում
14:55
30 Մայիսի 2023
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
12:30
30 Մայիսի 2023
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
11:04
30 Մայիսի 2023
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
10:29
30 Մայիսի 2023
Այսօր առավոտյան 10-ից 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր առավոտյան 10-ից 36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
21:29
29 Մայիսի 2023
Ուշադրություն. երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում. ՍԽԵՄԱ
21:15
29 Մայիսի 2023
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Միլանի ակադեմիայի Մանկապատանեկան ճամբարը (ՖՈՏՈ)
Առաջին անգամ Հայաստանում մեկնարկել է Միլանի ակադեմիայի ֆուտբոլային Մանկապատանեկան ճամբարը, որը հնարավորություն կտա Հայաստանի մարզերի 160 պատանիների մարզվել աշխարհի լավագույն մարզիչների մոտ. ՖՈՏՈ