431.08
4.38
402.99
+5
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում հայտնաբերվել է կնոջ դի՝ պոլիէթիլենային տոպրակը գլխին փաթաթված

16:38
21 Մարտի 2016
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել 1978թ. ծնված Լ.Քերոբյանի մահվան դեպքի առթիվ։

Հաղորդման համաձայն, 2016 թվականի մարտի 20-ին, ժամը 16:15-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ իր բնակարանի նախասրահում պառկած հայտնաբերվել է 1978թ. ծնված Լիկա Քերոբյանի դին՝ պոլիէթիլենային տոպրակը գլխին փաթաթված։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ դատաբժշկի հետ միասին։ Նախնական տվյալներով՝ կինն ինքնասպանություն է գործել 2016 թվականի մարտի 20-ին` ժամը 11:30-ից մինչև ժամը 16:00-ն ընկած ժամանակահատվածում, պոլիէթիլենային տոպրակը գլխին փաթաթելով շնչահեղձ լինելու միջոցով։

Դիակի հայտնաբերման մասին ահազանգել է տուժածի մորաքրոջ աղջիկը՝ նշելով, որ Լ.Քերոբյանի կողմից զանգերին չարձագանքելու պատճառով անհանգստացել են, զանգահարել 911 ծառայություն, որի աշխատակիցները բացել են դուռը և հայտնաբերել դին։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (Ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:28
20 Նոյեմբերի 2023
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի կենտրոնի որոշ փողոցների երթևեկը
Քաղաքապետարանը զգուշացնում է․ ժամանակավորապես կդադարեցվի Երևանի կենտրոնի որոշ փողոցների երթևեկը
15:20
20 Նոյեմբերի 2023
Արդեն ձմեռ է․ Հայաստանի որոշ շրջաններում ձյան առատ տեղումներ են (ՎԻԴԵՈ)
Ձմեռը եկավ․ Հայաստանի որոշ շրջաններում այս պահին ձյան առատ տեղումներ են․ ՎԻԴԵՈ
14:54
20 Նոյեմբերի 2023
ԵՄ-ն պատրաստ է ավելի ամրապնդել ներկայությունը Հայաստանում. ստորագրվեց ԵՄ առաքելության կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիր
Եվրամիությունը պատրաստ է առաջ շարժվել և էլ ավելի ամրապնդել ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստանում
12:56
20 Նոյեմբերի 2023
Երևանի բոլոր վարչական շրջաններում առանձնացվել են տարածքներ շների զբոսանքի համար
Որտե՞ղ կարող եք զբոսնել շների հետ․ Երևանում հատուկ տարածքներ են առանձնացվել
12:00
20 Նոյեմբերի 2023
30 նոր ավտոբուսներն Չինաստանից ուղևորվել են Հայաստան
Նախատեսվում է փոխարինել գործող երթուղիների հին ավտոբուսները
10:19
20 Նոյեմբերի 2023
Հայաստանին ցիկլոն է մոտենում․ սպասվում է ձյուն, բուք
Հայաստանին ցիկլոն է մոտենում․ օդի ջերմաստիճանը կնվազի 6–8 աստիճանով
16:06
18 Նոյեմբերի 2023
Զինծառայող է վիրավորվել Ադրբեջանի կրակի հետևանքով
Զինծառայող է վիրավորվել Ադրբեջանի ԶՈՒ արձակած կրակոցի հետևանքով
17:56
17 Նոյեմբերի 2023
Համայնքային ժողովներ՝ համայնքային կյանքն առողջացնելու լուծումներ գտնելու նպատակով
Ավելի քան մեկ տարվա նախապատրաստական աշխատանքից հետո Գյումրիում կայացել է «Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամի» նախաձեռնած Համայնքային առաջին ժողովը: Միջոցառմանը հրավիրվել էին հանրային կյանքի տարբեր ոլորտները ներկայացնող ավելի քան 80 մասնակից
17:37
17 Նոյեմբերի 2023
Ամերիաբանկը ճանաչվել է թվային լուծումներ առաջարկող լավագույն բանկը Հայաստանում 2023թ.
Ամերիաբանկն արժանացել է Euromoney ամսագրի «Գերազանցության մրցանակին»՝ որպես 2023թ. ընթացքում թվային լուծումներ առաջարկող լավագույն բանկը Հայաստանում
16:04
17 Նոյեմբերի 2023
Արդշինբանկը բացել է «Վարդանանց» մասնաճյուղը Փոքր ու միջին բիզնեսների սպասարկման նպատակով (ՖՈՏՈ)
Նոյեմբերի 17-ին Արդշինբանկը պաշտոնապես բացեց իր նոր «Վարդանանց» մասնաճյուղը, որը Բանկի փոքր և միջին բիզնես հանդիսացող հաճախորդների սպասարկման մասնագիտացված տարածքային ստորաբաժանում է․ ՖՈՏՈ
15:43
17 Նոյեմբերի 2023
Փոփոխություններ կիրականացվեն ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում
Ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում փոփոխություններ կիրականացվեն
14:17
17 Նոյեմբերի 2023
Հայաստանում ընտանեկան բռնության դեմ կպայքարեն էլեկտրոնային ձեռնակապերի միջոցով
Հայաստանում ընտանեկան բռնության դեմ կպայքարեն էլեկտրոնային ձեռնակապերի միջոցով