414.49
4.78
386.98
+25
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում գրաված ՊՊԾ գնդի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից. ԱՆ

16:03
20 Հուլիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի մոտակայքում հուլիսի 19-ին տեղի ունեցած միջադեպի արդյունքում տարբեր վնասվածքներով 5 տուժած տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալուց հետո բոլորը դուրս են գրվել, հայտնում է Հայաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Ամբուլատոր պայմաններում ևս 2 տուժած անհրաժեշտ բուժօգնություն է ստացել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, 1-ը` ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում։

Նախօրեին երեկոյան հարյուրավոր ցուցարարներ հավաքվել էին ՊՊԾ գնդի շենքի մոտակայքում` պահանջելով թույլ չտալ գրոհ զինված խմբի անդամների նկատմամբ։ Շենքի մոտակայքից հանկարծ լսվեցին կրակոցներ, և ցուցարարները, կարծելով, թե գրոհ է սկսվել, փորձեցին ճեղքել ոստիկաններից կազմված շղթան։ Սակայն ավելի ուշ պարզվեց, որ զինված խմբի անդամները օդ են կրակել` իրենց աջակցությունը հայտնելով Սարի Թաղի բնակիչներին, ովքեր բախման մեջ են մտել ոստիկանների հետ և քարեր նետել նրանց ուղղությամբ։ Բախումների հետևանքով վեց ոստիկան տեղափոխվել է հիվանդանոց։

Առողջապահության նախարարության հաղորդմամբ, ամբուլատոր պայմաններում ևս 2 տուժած անհրաժեշտ բուժօգնություն է ստացել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, 1-ը` ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում։

Հուլիսի 17-ից «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրի վերակենդանացման բաժանմունքում բուժվող տուժածի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր` արդեն որոշակի դրական շարժընթացով։

Կայուն` դրական շարժընթացով` այսպես է գնահատվում նաև «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում գտնվող տուժածի վիճակը։ Հուլիսի 17-ից այս կենտրոնում բուժվող մյուս տուժածի, ինչպես նաև ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում բուժվողի վիճակը բավարար է։

Այսպիսով, այս պահի դրությամբ ստացիոնար բուժում է ստանում 4 տուժած, որից 2-ը` «Էրեբունի» ԲԿ-ում, 1-ը` «Հերացի» համալսարանական համալիրում, և ևս 1-ը` ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում։

«Բոլոր տուժածներին ողջ ծավալով տրամադրվում է անհրաժեշտ բուժօգնություն»,– նշվում է հաղորդման մեջ։
Հուլիսի 17–ին` լուսադեմին, մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, տարբեր վիրավորումներով հոսպիտալացվել է 6 մարդ` 5 ոստիկան և մեկ հարձակվող։

ՊՊԾ գնդի շենքը զավթած անձինք պահանջում են ազատել «Հիմնադիր խորհրդարան» արմատական ընդդիմադիր շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել է շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:54
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու. ՍԽԵՄԱ
10:01
02 Հունիսի 2023
1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածը. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ 1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածի այն տարածքները, որոնք օկուպացվել են վերջին հարձակումների հետևանքով
22:28
01 Հունիսի 2023
Հնարավորություն ունեցանք անդրադառնալու բոլոր թեմաներին, որոնք քննարկել ենք մայիսին Բրյուսելում. Միշելը՝ հնգակողմ հանդիպման մասին
Միշելը նաև հայտարարել է, որ մտադիր է կրկին հրավիրել Ալիևին, Փաշինյանին, Շոլցին և Մակրոնին Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Իսպանիայում
22:19
01 Հունիսի 2023
Սահմանազատում, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքներ. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Քիշնևում
Սահմանազատում, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքներ. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Քիշնևում
12:18
01 Հունիսի 2023
4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով
Երևանում 4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով
11:59
01 Հունիսի 2023
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման
11:33
01 Հունիսի 2023
Երևանի մետրոպոլիտենն անակնկալ է պատրաստել փոքրիկ ուղևորներին Հունիսի 1–ի կապակցությամբ
Երևանի մետրոպոլիտենն անակնկալ է պատրաստել փոքրիկ ուղևորներին Հունիսի 1–ի կապակցությամբ
10:00
01 Հունիսի 2023
Կարեն Վարդանյանը հունիսի 1-ի առթիվ 115 մլն դրամ է տրամադրել Երևանի միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխա ունեցող նպաստառու ընտանիքներին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Բարերար Կարեն Վարդանյանը հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, մայրաքաղաքում հաշվառված ծնողազուրկ երեխա ունեցող բոլոր ընտանիքներին միանվագ տրամադրել է 250 հազարական դրամ ֆինանսական աջակցություն. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
22:58
31 Մայիսի 2023
Հունիսի 1-ին 1-15 տարեկան երեխաների համար Կենդանաբանական այգու մուտքը կլինի անվճար
Հրապարակվել է Կենդանաբանական այգում հունիսի 1-ին կազմակերպվող տոնական միջոցառումների ցանկը
22:39
31 Մայիսի 2023
Փորձել են 68 հազար դոլար տեղափոխել. բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք (ՎԻԴԵՈ)
Փորձել են 68 հազար դոլար տեղափոխել. բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք. ՎԻԴԵՈ