Երևանում ձնամաքրման լայնածավալ աշխատանքներ են ընթանում

14.12.2016, 17:35
Երևանի վարչական շրջաններում մեկնարկել և շարունակվում են գլխավոր և երկրորդական փողոցների ձնամաքրման աշխատանքները:
Երևանում ձնամաքրման լայնածավալ աշխատանքներ են ընթանում
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Չորեքշաբթի առավոտյան մայրաքաղաքում սկսված ձյան տեղումներին զուգահեռ Երևանի վարչական շրջաններում մեկնարկել և շարունակվում են գլխավոր և երկրորդական փողոցների ձնամաքրման աշխատանքները:

Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության համաձայն, մինչ այդ, աշխատանքային պատրաստ վիճակի էին բերվել «Սանիթեք» ընկերության և համապատասխան այլ ծառայությունների մեքենասարքավորումները:

Ներկայում գործընթացը շարունակվում է չդադարող տեղումների պայմաններում: Մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցները լիարժեք երթևեկելի են: -0-