Երևանում ճանապարհներ կփակվեն գիշերային մրցավազքի կապակցությամբ

23.01.2026, 20:17
Երևանում որոշ ճանապարհներ փակ կլինեն երթևեկի համար գիշերային մրցավազքի կապակցությամբ
Երևանում ճանապարհներ կփակվեն գիշերային մրցավազքի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ 2026թ․ հունվարի 28-ին կանցկացվի “Tricolor” Yerevan Night Run գիշերային մրցավազք` նվիրված ՀՀ բանակի կազմավորման 34-րդ տարեդարձին։

Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանը, միջոցառումը կանցկացվի Հրազդանի կիրճի մարզական գոտում՝ «Ֆլորենս» համալիրի հատվածից մինչև Դավթաշենի կամրջի մոտ գտնվող գազի բաշխիչ ցանցը՝ 2,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածում: 

Նախապատրաստական փուլը կազմակերպելու նպատակով ժամը 13։00-ից մինչև 20։00-ն ճանապարահատվածը երկկողմանի ամբողջությամբ փակ կլինի երթևեկության համար։